Պոստմինիմալիզմ
Պոստմինիմալիզմ, արվեստաբանական եզրույթ, որը շրջանառության մեջ է մտել 1970-ական թվականների սկզբին[1] արվեստի տարբեր ոլորտներում մինիմալիզմից տարբերվող հատուկ միտումը նկարագրելու համար, ինչպես այն զարգացնելու (ձևական գեղեցկության նկատմամբ հակվածության պահպանմամբ), այնպես էլ հաղթահարելու համար (ձգտելով առավել լայն իմաստային ամբողջացմամբ):
Այդ եզրույթը առավել հաճախ օգտագործվում է՝ բնութագրելու երաժշտության և գեղարվեստում համապատասխան ուղղությունները, չնայած կարող է օգտագործվել աև ցանկացած այլ ոլորտում, որը լայնորեն կիրառում է մինիմալիստական տեխնիկաներ:
Երաժշտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտական քննադատ և հրապարակոս Քայլ Գանը (Kyle Gann) օգտագործում է պոստմինիմալիզմ եզրույթը՝ բնութագրելու այն երաժշտական ոճը, որը տարածում է գտել 1980-1990-ական թվականներին և նկարագրվում է հետևյալ գծերով.
- ողջ ստեղծագործության ընթացքում հավասարաչափ ռիթմիկ զարկում,
- դիատոնիկ բարձրաձայնային նյութ,
- դինամիկայի հավասարաչափություն, ինչպես ուժեղ կուլմինացիաների, այնպես էլ ընդգծված զգայունության բացակայություն,
Մինիմալիստիկ տեխնիկաները տարածված են նաև պոստմինիմալիզմում, չնայած և նրան հատուկ փոփոխված ձևով: Բացի այդ՝ այս ոճը հայտնի է փոփ և ժողովրդական երաժշտության ներառմամբ[2]:
Երգահաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լուի Անդրիսեն
- Գլեն Բրանկա
- Ռիթ Չիթհեմ
- Բեն Ֆրոսթ
- Քևին Վոլանս
- Ֆիլ Նիբլոք
- Ռիչի Հոթին
- Մայքլ Նայման
- Մաքս Ռիխտեր
- Միխայիլ Չեկալին
- Պավել Կարմանով
- Անտոն Բատագով
- Վլադիմիր Մարտինով
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Chilvers & Glaves-Smith, p. 569
- ↑ Kyle Gann, "Minimal Music, Maximal Impact", November 1, 2001