Տեղեկատվական արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տեղեկատվական արվեստ (նաև հայտնի է որպես ինֆորմատիզմ), ժամանակակից արվեստի ուղղություն, որը բնութագրվում է էլեկտրոնային տվյալների, ինֆորմատիկայի մեթոդների, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի զանգվածային օգտագործմամբ:

Գիտատեխնիկական հեղափոխությունը հանգեցրեց տվյալների ավելացման, որոնք կարևոր են ոլորտների ամենալայն սպեկտրում՝ համացանցից մինչև առողջապահական համակարգ: Ինֆորմատիզմն իր բովանդակությամբ վերաբերում է հայեցակարգային արվեստին, էլեկտրոնային արվեստին և նոր մեդիա արվեստին: Այս ուղղությունը արտացոլում է նոր տեխնոլոգիական, տնտեսական և մշակութային հերթափոխի արվեստի պարադիգմը: Ինֆորմատիզմի գեղարվեստական աշխատանքները կարող են իրականացնել սոցիալական ուղերձ, սինթեզել տարբեր գիտական ուղղություններ և զարգացնել նոր գեղագիտություն[1]: Տեղեկատվական արվեստը հաճախ ենթադրում է միջդիսցիպլինար մոտեցումների համադրություն՝ կերպարվեստի, Սաունդ-արտի, տվյալների վերլուծության, պերֆորմանսների և այլն[2]։ Բացի այդ, ինֆորմատիզմը ենթադրում է մարդու սերտ փոխգործակցություն համակարգչի հետ, ինչի արդյունքում էլ մեծ տվյալների մշակման հիման վրա ստեղծվում են արվեստի գործեր[3]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական արվեստն ունի իր երկար պատմությունը։ Ընդհանուր առմամբ, արվեստի այս ուղղությունն իրենից ներկայացնում է որակյալ և քանակական տվյալների արտացոլումը, որոնք համակարգչային գիտության, տեխնոլոգիաների և կառավարման հիմք են հանդիսանում: Տեղեկատվական դիզայնը և տեղեկատվական գրաֆիկն, որոնք գոյություն են ունեցել մինչև էլեկտրոնային հաշվողական տեխնիկայի գյուտը և մինչև համացանցի առաջացումը, սերտորեն կապված էին նոր զարգացող գեղարվեստական ուղղության հետ[4][5]։ Տեղեկատվական արվեստը համընդհանուր ճանաչում ձեռք է բերել շնորհիվ 1970 թվականին Նյու Յորքուի Ժամանակակից արվեստի թանգարանում Կինաստոն ՄակՇայնի ղեկավարած ցուցահանդեսի, որը կոչվում էր "Ինֆորմացիա": Դրանք այն տարիներն էին, երբ հայեցակարգային արվեստը առաջատար միտում էր դառնում ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ միջազգային մակարդակում, իսկ ինֆորմատիզմը, համապատասխանաբար, վերաբերում է արվեստի այս տեսակին[6].։ Մոտավորապես նույն ժամանակ իր գործունեությունն է ծավալել նկարիչների և ճարտարագետների ստեղծագործական միությունը, որը կոչվում է" Experiments in Art and Technology " (eat)։[7].

Համատեղելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական արվեստը արտահայտվում է տարբեր տվյալների աղբյուրների օգտագործման մեջ, ինչպիսիք են լուսանկարները, մարդահամարի տվյալները, տեսահոլովակները, որոնողական համակարգերը, թվային նկարների նմուշները, ցանցային ազդանշանները և այլն[8] : Տեղեկատվական արվեստում նման տվյալները փոխակերպվում են, վերլուծվում և մեկնաբանվում են որոշակի հասարակական ուղերձի փոխանցման համար և պարզապես գեղագիտական հաճելի օբյեկտ ստեղծելիս: Մեծ տվյալների հետ աշխատելիս արվեստագետները կարող են օգտագործել վիճակագրությունը և մեքենայական ուսուցումը` նշանակալի կաղապարներ գտնելու համար, որոնք հանգեցնում են աուդիո, տեսողական և այլ ներկայացուցչական ձևերի: Վերջերս ինֆորմատիզմը օգտագործվում է ինտերակտիվ և գեներացնող սարքերում, որոնք հաճախ դինամիկ կերպով կապված են էլեկտրոնային տվյալների և վերլուծական կոնվեյերների հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wilson, Stephen (2003). Information arts : intersections of art, science and technology. The MIT Press. ISBN 9780262731584. OCLC 813857815.
  2. Edward A. Shanken has argued that little scholarship has explored the relationship between technology and conceptual art. He also claimed that there was an art-historical impetus to artificially distinguish information art from conceptual art. Edward A. Shanken, 'Art in the Information Age: Technology and Conceptual Art,' in Michael Corris (ed.), Conceptual Art: Theory, Myth and Practice Cambridge: Cambridge University Press, 2004.
  3. See Charlie Gere Art, Time and Technology: Histories of the Disappearing Body (Berg, 2005). 978-1-84520-135-7 This text concerns artistic and theoretical responses to the increasing speed of technological development and operation, especially in terms of draws on the ideas of Jacques Derrida, Bernard Stiegler, Jean-François Lyotard and André Leroi-Gourhan, and looks at the work of Samuel Morse, Vincent van Gogh and Kasimir Malevich, among others.
  4. Tufte, Edward R. The visual display of quantitative information. — ISBN 9780961392147
  5. Tufte, Edward Rolf Envisioning information. — ISBN 9780961392116
  6. See Lucy R. Lippard, Six Years: the Dematerialization of the Art Object From 1966 to 1972 (1973. Berkeley: University of California Press, 1997).
  7. E.A.T. followed from the event Nine Evenings: Theatre and Engineering, organised by Robert Rauschenberg and Billy Klüver at the Armoury Building, New York City, 13–22 October 1966 to promote the collaboration between artists and engineers. They also organised the Pepsi Pavilion at the World's Fair, Osaka, in 1970. For a detailed discussion of the project see Bijvoet, Art as Inquiry, ch. 2.
  8. McKeough, Tim Frame That Spam! Data-Crunching Artists Transform the World of Information(անգլ.) // Wired : journal. — CondéNet, 2008. — № 16.03.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alan Liu (2004). "The Laws of Cool: Knowledge Work and the Culture of Information", University of Chicago Press
  • Kenneth R. Allan, "Understanding Information," in Michael Corris (ed.), Conceptual Art, Theory, Myth, and Practice (Cambridge: Cambridge University Press, 2004), 144-68.
  • Roy Ascott (2003). Telematic Embrace. (Edward A. Shanken, ed.) Berkeley: University of California Press. 0-520-21803-5
  • Barreto, Ricardo and Perissinotto, Paula “the_culture_of_immanence”, in Internet Art. Ricardo Barreto e Paula Perissinotto (orgs.). São Paulo, IMESP, 2002. 85-7060-038-0.
  • Jack Burnham, (1970) Beyond Modern Sculpture: The Effects of Science and Technology on the Sculpture of this Century (New York: George Braziller Inc.
  • Bullivant, Lucy (2007). 4dsocial: Interactive Design Environments (Architectural Design). London: John Wiley & Sons. 978-0-470-31911-6
  • Bullivant, Lucy (2006). Responsive Environments: architecture, art and design (V&A Contemporary). London:Victoria and Albert Museum. 1-85177-481-5
  • Bullivant, Lucy (2005). 4dspace: Interactive Architecture (Architectural Design). London: John Wiley & Sons. 0-470-09092-8
  • Oliver Grau, Virtual Art, from Illusion to Immersion, MIT Press/Leonardo Book Series (Leonardo/ISAST), 2004, pp. 237–240, 0-262-57223-0
  • Paul, Christiane (2003). Digital Art (World of Art series). London: Thames & Hudson. 0-500-20367-9
  • Peter Weibel and Shaw, Jeffrey, Future Cinema, MIT Press 2003, pp. 472,572-581, 0-262-69286-4
  • Wilson, Steve Information Arts: Intersections of Art, Science and Technology Information Arts: Intersections of Art, Science, and Technology, MIT Press/Leonardo Book Series (Leonardo/ISAST) 0-262-23209-X
  • Kynaston McShine, "INFORMATION", New York, Museum of Modern Art., 1970, First Edition. ISBN LC 71-100683
  • Jack Burnham, 'Systems Esthetics,' Artforum (September, 1968); reprinted in Donna de Salvo (ed.), Open Systems: Rethinking Art C. 1970 (London: Tate Publishing, 2005)
  • Edward A. Shanken, 'Art in the Information Age: Technology and Conceptual Art,' in Michael Corris (ed.), Conceptual Art: Theory, Myth and Practice (Cambridge: Cambridge University Press, 2004).
  • Marga Bijvoet, (1997) Art as Inquiry: Toward New Collaborations Between Art & Science, Oxford: Peter Lang
  • Frank Popper (1993) Art of the Electronic Age, Thames and Hudson Ltd., London, and Harry N. Abrams Inc, New York, 0-8109-1928-1
  • Pavilion: Experiments in Art and Technology. Klüver, Billy, J. Martin, B. Rose (eds). New York: E. P. Dutton, 1972
  • Dick Higgins, 'Intermedia' (1966), reprinted in Donna De Salvo (ed.), Open Systems Rethinking Art c. 1970 (London: Tate Publishing, 2005)
  • Nicolas Bourriaud, Relational Aesthetics (Dijon: Les Presses du Réel, 2002, orig. 1997)
  • Charlie Gere Digital Culture (Reaktion, 2002) 978-1-86189-143-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]