Ֆեմինիստական արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արտ ֆեմինիզմ (կամ ֆեմինիստական արվեստ, անգլ.՝ feminist art), արվեստ, որը ստեղծվել է ֆեմինիստական արվեստի տեսության համատեքստում։ Ֆեմինիստական արվեստն ընդգծում է սոցիալական և քաղաքական առումներով անհավասարությունները, որոնք կանայք զգում են գրեթե ամեն օր։ Որպես շարժում՝ ֆեմինիստական արվեստը ծագել է 1960-ական թվականների վերջին և 1970-ականների սկզբին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Կեսսետ։ Ինքնադիմանկար

Պատմական առումով կին նկարիչները մեծամասամբ անհայտ են մնացել, չկան կին նկարիչներ, որոնք համեմատելի են Միքելանջելոյի կամ Դա Վինչիի ճանաչման հետ[2]։ Պատմական դերի պատճառով, որպես օջախի պահապան, նրանց մեծ մասը չի կարողացել ժամանակ տրամադրել արվեստին։ Բացի այդ, կանանց հազվադեպ են թույլատրել հաճախել գեղարվեստական դպրոցներ և գրեթե երբեք թույլ չեն տվել մասնակցել նկարչական պարապմունքների՝ ոչ պատշաճ պահվածքի պատճառով։ Այսպիսով, նկարչուհիներ են եղել հիմնականում հարուստ կանայք, որոնք ունեցել են ազատ ժամանակ, նրանց սովորեցրել են հայրերը կամ հորեղբայրները։ Նրանք աշխատել են նատյուրմորտի, բնանկարի կամ դիմանկարի ժանրերում։ Հայտնի կին նկարչուհիներից է Աննա Քլեյփուլ Փիլը (1791-1878) և Մերի Կեսսետը (1844-1926)։

Ֆեմինիստական արվեստի սահմանումը հակասական է, քանի որ այն ներառում է տարբեր անձնական և քաղաքական տարրեր, որոնց նկատմամբ մարդկանց վերաբերմունքը տարբեր է։ Քննադատելով այն ինստիտուտները, որոնք քարոզում են սեքսիզմ և ռասիզմ, սպիտակ մաշկի գույնից տարբերվող ուսանողները և կանայք ձգտում էին հանդիմանել և վերացնել անհավասարությունը։ Նկարչուհիները անհավասարությունը ցուցադրելու համար օգտագործել են իրենց արվեստի գործերը, մասնակցել բողոքի ցույցերին, կազմակերպել են համայնքներ և կազմել են կանանց ստեղծագործությունների ցանկ[3]։

Դիսկուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին արվեստաբան Լինդա Նոքլինը (անգլ.՝ Linda Nochlin) Art News ամսագրում կին արվեստագետների մասին գրել է «Ինչո՞ւ չկան մեծ կին արվեստագետներ» (անգլ.՝ Why Have There Been No Great Women Artists?), որը ուսումնասիրել է սոցիալական և տնտեսական գործոնները, որոնք խանգարում են տաղանդավոր կանանց հասնել նույն կարգավիճակին, ինչին հասնում են տղամարդիկ։ Նոքլինը քննարկման առարկա է դարձել այն հարցը, թե արդյոք կանանց ստեղծագործություններում ինչ-որ կանացի էություն կա։ Ո՛չ, չկա, պնդում է նա, և չի կարող լինել։ Համաձայնելով այն փաստի հետ, որ կին արվեստագետների շրջանում չկա որևէ մեկը, որը կարող է համեմատվել Միքելանջելոյի հայտնիության հետ, նա պնդել է, որ պատճառները թաքնված են հասարակական ինստիտուտների համակարգում, ներառյալ կրթությունը, որտեղ տղամարդիկ գերակշռում են և կնոջ նշանակությունը նվազում է։ Նոքլինի փաստարկներից մեկն այն էր, որ «հանճարի», «վարպետության» և «տաղանդի» հասկացությունները մշակվել են տղամարդկանց կողմից, և պետք է զարմանալ, որ կանայք ընդհանրապես ինչ-որ բանի հասել են։

Լիպարդի մոտեցումն այս հարցին այլ էր։ Նա համոզված էր, որ կին նկարչուհիների պատկերավոր համակարգում թաքնված առանձնահատկություն կա։

Աջակցություն ֆեմինիստական արվեստին[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականներին մարդիկ սկսել են հասկանալ, որ գոյություն ունի գենդերային կարծրատիպերի խնդիր։ Ֆեմինիստական արվեստը դարձել է ֆեմինիզմի սոցիալական խնդիրների լուծման հայտնի միջոց, որոնք ծագել են 1960-1970-ականների վերջին։ 1972 թվականին հայտնվել է առաջին ֆեմինիստական Ms. Magazine ամսագիրը, որը աջակցում է կին նկարչուհիների աշխատանքը։ Ամսագիրն օգտագործել է լրատվամիջոցներին ֆեմինիզմի գաղափարների տարածման և հասարակության մեջ լիարժեք գենդերային հավասարության բացակայության վրա ուշադրություն հրավիրելու համար։ Ամսագրի համահիմնադիր Գլորիա Սթեյնեմը գրել է. «կինը տղամարդու կարիք ունի, այնպես, ինչպես ձուկը հեծանիվի կարիք ունի», այս կարգախոսը, որը ցույց է տալիս անկախ կանանց ուժը, ակտիվորեն օգտագործվել է ֆեմինիստական շարժման ակտիվիստների կողմից[4]։

Հայտնի ֆեմինիստ նկարչուհիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cheris Kramarae; Dale Spender Routledge International Encyclopedia of Women: Global Women's Issues and Knowledge. — Taylor & Francis, 2000. — С. 92—93. — ISBN 978-0-415-92088-9
  2. Emily Haight (2017-02-27)։ «Challenge Accepted: Can You Name Five Women Artists?»։ National Museum of Women in the Arts (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-06-ին։ Վերցված է 2019-09-04 
  3. «The Other Art History: The Non-Western Women of Feminist Art»։ Artspace (անգլերեն)։ Վերցված է 2019-03-17 
  4. Rozsika Parker and Griselda Pollock Framing Feminism: Art and the Women's Movement 1970-85. — New York: Pandora Press, 1987.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]