Գերմանական հեղափոխություն (1848-1849)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Գերմանական հեղափոխություն (1848—1849), սկզբնապես հայտնի որպես մարտյան հեղափոխություն (գերմ.՝ Märzrevolution), Եվրոպայում բռնկված հեղափոխական ալիքի մաս Գերմանիայում։ գլխավոր խնդիրն Էր երկրի միավորումը և բացարձակ միապետական վարչակարգի տապալումը։ Գերմանիայում հասունացել Էր քաղաքական ճգնաժամը, որն Է՛լ ավելի խորացավ 1845—1846 թվականների անբերրիության և 1847 թվականի տնտեսական ճգնաժամի հետևանքով։ Դժգոհությունը համակել Էր հասարակության բոլոր խավերը, իսկ պրուսական թագավորն ու կալվածատերերը որևէ զիջում անելու մտադրություն չունեին։ Ֆրանսիայում հանրապետություն հռչակելու լուրն արագացրեց հեղափոխական պոռթկումը։ Տեղափոխությունն սկսվեց 1848 թվականի մարտին, Բադենի, Տեսսեն—Դարմշտադի, Վյուրթեմբերգի, Բավարիայի ժողովուրդը ելույթներով ու հուզումներով։ Բեռլինում տեղի ունեցան ցույցեր, որոնք մարտի 18-ին վերածվեցին ժողավրդական ապստամբության։ Պրուսիայի կայսրը ստիպված եղավ մայրաքաղաքից հեռացնել զորքերը և մարտի 29-ին կազմել Կամպհաուզեն—Հանզեմանի լիբերալ կառավարությունը։ Իշխանությունները բռնեցին հեղափոխությունը ճնշելու ուղին։ Պրուսական կառավարությունը դաժանորեն ճնշեց լեհերի ազգային-ազատագրական ապստամբությունը Պոզնանում (1848 թվականի մարտ-մայիս)։ 1848 թվականի մայիսի 18-ին Մայնի Ֆրանկֆուրտում բացվեց համագերմանական Ազգային ժողովը, որը պետք է վճռեր երկրի միավորման հարցը։ Անպտուղ բանավեճերով ժողովը ձգձգեց համագերմանական սահմանադրության մշակումը և ընդդիմադիր ուժերին ամրապնդվելու հնարավորություն տվեց։
Վիեննայում հոկտեմբերյան ապստամբության ճնշումից հետո սկսվեց հակահեղափոխության հարձակումը։ Պրուսիայում կազմվեց գեներալական Բրանդենբուրգի կառավարությունը և արձակվեց ազգային ժողովը։ Համանման հեղաշրջումներ կատարվեցին գերմանական այլ պետություններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 31)։ |