Սամերհիլ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամերհիլ դպրոց
SummerhillSchool.jpg
Տեսակդպրոց, անկախ դպրոց և գիշերօթիկ դպրոց
Հիմնադրված էմարտի 13, 1921
ՀիմնադրիրԱլեքսանդր Նիլ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունLeiston? և Սուֆոլք
ՀասցեSummerhill School, Westward Ho, Leiston, Suffolk, IP16 4HY
Կայքsummerhillschool.co.uk(անգլ.)
Սամերհիլ դպրոցը գտնվում է Միացյալ Թագավորությունում
Սամերհիլ դպրոց

Սամերհիլ դպրոց՝ մասնավոր դպրոց Մեծ Բրիտանիայում, որը հիմնադրվել է 1921 թվականին Ալեքսանդր Նիլի կողմից ։ Դպրոցի գաղափարախոսությունը՝ «Դպրոցը պետք է հարմարվի երեխային, այլ ոչ թե հակառակը»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիասթափվելով ուսուցման ավանդական մեթոդներից, աշխատելով մի քանի տարի որպես ուսուցիչ, 1921 թվականին Ալեքսանդր Նիլը հիմնադրեց իր սեփական դպրոցը, որը սկզբում գտնվում էր Գերմանիայում (Դրեզդենի մոտ), հետո տեղափոխվեց Ավստրիա (1921-1923 թվականներին )։ Ուսուցման ոչ ավանդական մեթոդներից դժգոհ էր տեղական կաթոլիկ համայնքը և իշխանությունները, որի հետևանքով դպրոցը փակվել է։

1924 թվականին իր առաջին կնոջ Լիլիան Նոստատերի (գերմ. Neustatter) հետ միասին տեղափոխվել է Անգլիա, որտեղ հիմնադրում է Սամերհիլ դպրոցը Լա-Մանշի ափին և սկսում է ուսուցումը հինգ աշակերտի հետ։ 1927 թվականին դպրոցը լքում է իր բնակատեղին, բայց պահպանելով իր նախկին անվանումը, վեջնականապես հիմնավորվում են Լեյստոնում (Սաֆֆոլկ կոմսություն), որտեղ գոյություն ունի մինչ օրս։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դպրոցը տարահանվել է իսկ Սամերհիլի շենքը տրվել բանակին։ 1944 թվականի ապրիլին տիկին Լինսը (Նիլի առաջին կնոջ մականունը Սամերհիլում) հիվանդացել ու մահացել է։ Պատերազմից հետո անձնակազմը վերադառնում է Սամերհիլի կիսաքանդված շենքը, որի վերանորոգման համար մի քանի տարի էր պետք։

50-ական թվականների վերջին, Նիլի գիրքը ԱՄՆ-ում դառնում է հիթ և սկսում է հրատարակվել ուրիշ երկրներում, դպրոցը դառնում է հանրաճանաչ, երեխաների քանակը շատանում է (1968 թվականին սովորում են 2 սկանդինավցի և 44 ամերիկացի)։ Դպրոցը ունեցավ կողմնակիցներ և հակառակորդներ, որոնք հաճախ գալիս էին էքսկուրսիաների և ստուգումների։ Ալեքսանդր Նիլը անփոփոխաբար մինչև իր մահը՝ 1973 թվականին ղեկավարում էր դպրոցը և դասավանդում հանրահաշիվ, երկրաչափություն և մետաղամշակում։ 1973 թվականից մինչև 1985 թվականը դպրոցը տնօրինում էր Նիլի երկրորդ կինը՝ Էնե Վուդ Նիլը (Երկրորդ համաշխարհային պատերամից սկսած աշխատում էր Սամերհիլում որպես խոհարար և տան տիրուհի), իսկ 1985 թվականից մինչև օրս դպրոցի տնօրենը նրա դուստր Զոյան է[1]։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամերհիլ դպրոցը դեմոկրատական միություն է։ Բոլոր հարցերը, որոնք վերաբերվում են դպրոցի կառավարմանը, լուծվում են դպրոցական ժողովներում, որին մասնակցում են բոլոր աշակերտները և դպրոցի աշխատողները, միևնույն ժամանակ ամեն մեկը ունի հավասար ձայն։ Այդ ժողովները, փաստորեն, դպրոցի օրենսդրական և դատական մարմին է։ Միության բոլոր անդամները, Սամերհիլ դպրոցի, կարող են անել այն, ինչ ցանկանում են, բայց չպիտի վնաս հասցնեն ուրիշներին, Նիլի սկզբունքի համաձայն Ազատություն, այլ ոչ թե ամենաթողություն»։ Սամերհիլ դպրոցում աշակերտները իրենք են ընտրում, որ դասերին մասնակցել ։ Դրանից բացի դպրոցում բացակայում է գնահատման որևէ համակարգ։ Դասերից ինքնագլուխ բացակայելու համար ոչ մի պատիժ չէին կրում։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին նկարահանվել է «Սամերհիլ դպրոցը» չորս սերիաից բաղկացած ֆիմը։ Ռեժիսոր Ջոն Իստ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Первые дни школы. на английском»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-17-ին։ Վերցված է 2018-10-31 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]