Ոչ ֆորմալ կրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոչ ֆորմալ կրթություն, ցանկացած տեսակի կազմակերպված և համակարգված կրթական գործունեություն, որը կարող է չհամընկնել դպրոցների, քոլեջների, բուհերի և ֆորմալ կրթության մեջ մտնող այլ կազմակերպությունների գործունեության հետ: Հասարակական գիտություններում և ժամանակակից մանկավարժական պրակտիկայում տերմինը կիրառվում է «շարունակական կրթություն», «հավելյալ կրթություն», «ինքնակրթություն» հասկացությունների ներքո, որը ցույց է տալիս, որ ժամանակակից կյանքում անձի կայացման համար կարևոր է կրթվել և զարգանալ ողջ կյանքի ընթացքում: Որպես կանոն, ոչ ֆորմալ կրթությունը հակադրվում է ֆորմալ կրթությանը, որը իրականացվում է պետական կրթական հաստատություններում, կրթության վերաբերյալ պաշտոնապես ընդունված փաստաթղթերով, թեպետ ոչ ֆորմալ կրթության իրականացման համար հավաստագրի բացակայությունը պարտադիր պայման չէ[1]:

Ոչ ֆորմալ կրթությունը կարևոր դեր է խաղում այն երեխաներին ու մեծահասահասկներին կրթելու գործում, ովքեր չեն ունեցել դպրոց հաճախելու հնարավորություն: Ոչ պետական հաստատությունները, որոնք զբաղվում են կրթությամբ և զարգացմամբ, հիմնականում իրականացնում են ոչ ֆորմալ կրթություն[2]։

Ոչ ֆորմալ կրթությանը նպաստում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

Ոչ ֆորմալ կրթության օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ ֆորմալ կրթություն են իրականացնում.

  • ընդլայնված կրթական կենտրոնները
  • մեծահասակների համար գրագիտության խմբերը
  • աշխատանքային հմտությունների ուսուցումը, մասնագիտական վերապատրաստումը հենց աշխատավայրում
  • հեռավոր մարզերում ապրողների համար հեռակա ուսուցումը
  • զարգացած և զարգացող երկրներում հասարակագիտության և կրթության շարունակականության ուսուցումը երիտասարդների և մեծահասակների համար
  • բարձրագույն ոչ ֆորմալ կրթությունը:

Ոչ ֆորմալ կրթության հիմնական սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ ֆորմալ կրթությունը հիմնականում տարբերվում է ֆորմալ կրթությունից հետևյալով.

  • ուսուցում ըստ անհրաժեշտության և կարիքի
  • կապը պրակտիկայի հետ
  • ճկուն կրթական ծրագրերը, դասացուցակը և իրականացման վայրի ընտրությունը:

Ոչ ֆորմալ կրթությունը միջազգային համալսարաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոնյան համակարգի փաստաթղթերում , ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵՄ-ի, ԵԽ-ի հրապարակումներում բարձրագույն ոչ ֆորմալ կրթությունը համարվում է առաջնային:

Ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվող առաջին համալսարանը ԱՊՀ և Բալթյան երկրների տարածքում եղել է Քրիստոնեական հումանիտար-տնտեսագիտական բաց համալսարանը, որը ստեղծվել է 1997 թվականին Օդեսա քաղաքում, ռուս և ուկրաինացի մտավորականների ու հոգևորականների կողմից: Համալսարանը պատրաստում է տնտեսագետներ, իրավաբաններ, հոգեբաններ, լրագրողներ և այլ մասնագետներ հիմնվելով քրիստոնեական աշխարհայացքի ոչ պետական ծրագրերի վրա: Համալսարանի շրջանավարտները աշխատում են պետական, մասնավոր, միջազգային և կրոնական հաստատություններում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]