Անրի Ֆանտեն Լատուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անրի Ֆանտեն-Լատուրից)
Անրի Ֆանտեն Լատուր
ֆր.՝ Henri Fantin-Latour
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1836(1836-01-25)[1][2][3][…]
ԾննդավայրԳրենոբլ, Իզեր, Ֆրանսիա[4][5][6]
Մահացել էօգոստոսի 25, 1904(1904-08-25)[1][2][3][…] (68 տարեկան)
Մահվան վայրԲյուրե, Օրն, Ֆրանսիա[5][6]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա[7][8]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց
Ազդվել էՌեմբրանդտ վան Ռեյն և Պաոլո Վերոնեզե
ԵրկերThe Reading?, A Studio at Les Batignolles? և Un coin de table?
Մասնագիտություննկարիչ, ծաղիկներ պատկերազարդող, վիմագրող, գծանկարիչ և նկարիչ-փորագրող
ԱմուսինVictoria Dubourg?[9]
Ծնողներհայր՝ Théodore Fantin-Latour?
ԱնդամությունGroupe des Batignolles? և Société du Jing-lar?
 Henri Fantin-Latour Վիքիպահեստում

Անրի Ֆանտեն Լատուր (ֆր.՝ Henri Fantin-Latour հունվարի 25, 1836(1836-01-25)[1][2][3][…], Գրենոբլ, Իզեր, Ֆրանսիա[4][5][6] - օգոստոսի 25, 1904(1904-08-25)[1][2][3][…], Բյուրե, Օրն, Ֆրանսիա[5][6]), ֆրանսիացի նկարիչ, վիմագրող[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրիի մայրը՝ Ելենա Նայդենովան (1814 Օրյոլ - 1867 Փարիզ) եղել է գծանկարիչ Ելենա Ալեքսեևնայի (1787-1869) որդեգրած դուստրը[11]։ Անրին ուներ երկու քույր՝ Նատալին (1838-1903) և Մարի-Լուիզ-Էլենը (1837-1901)՝ Վասիլի Իվանովիչ Յանովսկու կինը։ Նկարչության առաջին ուսուցիչը եղել է հայրը՝ Թեոդոր Ֆանտեն-Լատուրը, այնուհետև Օրաս Լեկոկ դե Բուաբոդրանը։ 1854 թվականից Ֆանտեն-Լատուրը սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում։ 1859 թվականին նա ծանոթացել է Գյուստավ Կուրբեի հետ, որի արվեստանոցում նա աշխատել է երկու տարի։ 1863 թվականից նա արդեն դասվում էր այն նկարիչների շարքին, որոնց աշխատանքները ցուցադրվում էին Մերժվածների սալոնում և Փարիզյան սալոնում։

Չնայած նրա ժամանակակիցները իմպրեսիոնիստներ էին, սակայն նա հավատարիմ մնաց ռեալիզմի գաղափարներին։ Ֆանտեն-Լատուրը հայտնի է իր գունեղ նատյուրմորտներով և խմբակային դիմանկարներով, որտեղ պատկերում էր այդ տարիներին հայտնի ֆրանսիացի գրողներին, նկարիչներին և իր ընկերներին։ Նրան են պատկանում «Դելակրուայի հիշատակին», «Բատինյոլեի արվեստանոցում», «Սեղանի անկյունը» ստեղծագործությունները։

Իր դերն է ունեցել սիմվոլիզմի զարգացման մեջ։ Միաժամանակ նա հայտնի է նաև որպես վիմագրող։

1876 թվականին ամուսնացել է նկարիչ Վիկտորիա Դյուբուրժի հետ[12]։ Դրանից հետո նա ամառները անց է կացրել կնոջ հետ Նորմանդիայում, որտեղ էլ մահացել է 1904 թվականին[13]։ Ֆանտեն-Լատուրի աճյունը ամփոփված է Մոնպարնասի գերեզմանատանը[14]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Henri Fantin-Latour (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Фантен-Латур Анри // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 https://rkd.nl/explore/artists/27304
  7. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  8. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  9. Union List of Artist Names — 2019.
  10. Ltd, Small Bay. «Фантен-Латур Анри Картины биография Fantin-Latour Henri». smallbay.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  11. bolivar_s; hist_etnol (2018 թ․ փետրվարի 26). «Художники Fantin-Latour: Сын Fantin-Latour Henri (France, 1836—1904)... (часть-2)». История и этнология. Факты. События. Вымысел. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  12. galik_123 (2015 թ․ մարտի 11). «Художник Анри Фантен-Латур и его цветы». Наводы. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  13. truskovalent. «Анри Фантен-Латур (фр. Henri Fantin-Latour) (1836, Гренобль — 1904, Буре, Орне) — французский художник и литограф.. Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  14. ngasanova. «Henri Fantin-Latour». ngasanova.livejournal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Ֆանտեն Լատուր» հոդվածին։