Արևմտյան արվեստի ազգային թանգարան
Արևմտյան արվեստի ազգային թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | պատկերասրահ, թանգարանի շենք և ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ueno‐kōen? և Թայթո[1] |
Վայր | Տոկիո |
Մասն է | Ուենո զբոսայգի[2] |
Հասցե | 7-7 Ueno-koen, Taito-ku110-0007 |
Հիմնադրված է | ապրիլի 1, 1959[3] |
Այցելուներ | 1 368 703 մարդ (2018)[4] և 1 587 363 մարդ (2019)[5] |
Կայք | nmwa.go.jp(ճապոներեն)(անգլ.)(չին.)(կոր.) |
![]() | |
![]() |
Արևմտյան արվեստի ազգային թանգարան (国立西洋美術館 Kokuritsu Seiyō Bijutsukan?, անգլ.՝ National Museum of Western Art, NMWA), արևմտյան ավանդույթների մասնագիտացված առաջնային պատկերասրահ Ճապոնիայի Թայթո շրջանում: Թանգարանը գտնվում է Թայթոյի Ուենո զբոսայգու թանգարանային և կենդանաբանական այգու համալիրում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը հիմնադրվել է 1959 թվականի հունիսի 10-ին արվեստի հավաքորդ Մացուկատա Կոձիրոյի (1865-1950) հավաքածուի հիման վրա: Մացուկատայի ձեռքբերումներն ստեղծել են այն կորիզը, որի հենքի վրա ստեղծվել է արևմտյան արվեստի ազգային թանգարանը[6]:
Թանգարանում ցուցադրվում են վաղ Վերածննդից մինչև XX դարի գործեր, որոնցից շատերը ձեռք են բերվել թանգարանի բացումից ի վեր: Թանգարանի նպատակն է հանրությանը հնարավորություն տալ գնահատելու արևմտյան արվեստը[7]:
Թանգարանն արևմտյան արվեստին նվիրված Ճապոնիայի միակ ազգային հաստատությունն է: Հիմնադրումից ի վեր այստեղ կազմակերպվում են ցուցահանդեսներ, արվեստի ստեղծագործությունների և փաստաթղթերի ձեռքբերում, հետազոտություն, վերականգնում և պահպանում, ուսուցում, ինչպես նաև արևմտյան արվեստի հետ կապված նյութերի հրապարակում[7]:
Թանգարանն ամեն տարի ներառվում է զարգացման և կազմակերպման հատուկ ցուցահանդեսների շարքում, որոնց ընթացքում աշխատանքները Ճապոնիայի և նրա շրջանակներից դուրս մասնավոր հավաքածուներից և թանգարաններից փոխառվում և ցուցադրվում են[7]: 1963 թվականին թանգարանը ներկայացրեց Մարկ Շագալի 450 աշխատանքներ, որի ընթացքում գործերը բերվեցին 15 երկրներից, այդ թվում 8 կտավ Խորհրդային Միությունից[8]:
Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշտական հավաքածուի ձևավորման և զարգացման համար հիմնադրումից ի վեր թանգարանն ամեն տարի ձեռք է բերում արվեստի գործեր[7]: Հավաքածուն ներառում է շուրջ 4500 աշխատանք, այդ թվում 14-20-րդ դարերի գեղանկարներ, քանդակներ[6]:
Գեղանկարներ, վաղ 18-րդ դար
Գլխավոր շենքում ներկայացված են նախա 18-րդ դարի աշխատանքներ, այդ թվում Պաոլո Վերոնեզեի[9], Պիտեր Պաուլ Ռուբենսի[10] Պիտեր Բրեյգելի և Ֆրանգոնարդի աշխատանքները[11]: Կտավների մեծ մասը կրոնական թեմաներով աշխատանքներ են:
Գեղանկարներ, 19-20-րդ դդ.
Թանգարանի մասնաշենքի նոր թևում ներկայացված է 19-20-րդ դդ. ֆրանսիացի նկարիչների աշխատանքներ, այդ թվում՝ Էժեն Դելակրուայի, Գյուստավ Կուրբեի, Էդուարդ Մանեի, Պիեռ-Օգյուստ Ռենուարի, Կլոդ Մոնեի, Վինսենթ վան Գոգի, Պոլ Գոգենի աշխատանքները[12]: Պատկերասրահը ցուցադրում է նաև հաջորդ սերնդի արվեստագետների գործերից՝ Ալբեր Մարքե, Պիկասո, Խայիմ Սուտին, Էրնստ, Միրո, Ժան Դյուբուֆֆե, Պոլոք[13]
Գծանկարներ
Գծանկարների հավաքածուում ներկայացված են 18-19-րդ դդ. ֆրանսիացի արվեստագետներ Ֆրանսուա Բուշեն, Ֆրանգոնարդը, Էժեն Դելակրուան, Գյուստավ Մորոն, Օգյուստ Ռոդենը, Պոլ Սեզանը:
Տպագրություն
Տպագրական հավաքածուում ներկայացված են 15-20-րդ դդ. աշխատանքներ, այդ թվում՝ Ալբրեխտ Դյուրերի, Հանս Հոլբեյնի, Ռեմբրանդի, Ջովաննի Բատիստա Պիրանեզիի, Ֆրանցիսկո Գոյայի աշխատանքներ[14]:
Ընդհանուր կատալոգ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ճապոնիայի ազգային արվեստի հավաքածուի ընդհանուր կատալոգը» ճապոնական ազգային արվեստի 4 թանգարանների համախմբված կատալոգ է[15]՝
- Ժամանակակից արվեստի ազգային թանգարան (Կիոտո)[16]
- Ժամանակակից արվեստի ազգային թանգարան (Տոկիո)
- Ժամանակակից արվեստի ազգային թանգարան (Օսակա)
- Արևմտյան արվեստի ազգային թանգարան
լը Կորբյուզիե շենք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի հիմնական շենքը նախագծել է շվեյցարացի ճարտարապետ Շառլ Էդուար լը Կորբյուզիեն (1887-1965), ով ավելի հայտնի է որպես լը Կորբյուզիե: Սա Հեռավոր Արևելքում նրա միակ կառույցն է[17]: Բազմահարկ, երկաթբետոնյա շենքի կառուցումն ավարտվել է 1959 թվականի մարտին՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերսկսման խորհրդանիշ[18]:
Շենքի լրացուցիչ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարիների ընթացքում թանգարանը ընդարձակվել է: Սակակուրա Ասոսիեյթսը 1964 թվականին նախագծեց դասախոսությունների սրահ, գրասենյակային շենք, 1984 թվականին՝ տոմսարկղի տարածք: 1979 թվականին Մեկավա Ասոսիեյթսը նախագծեց շենքի նոր հավելված և 1998 թվականին Քաղաքաշինության նախարարության, Յոկոյամա ճարտարագիտական և Շիմիզու շինարարական ընկերությունների հետ համատեղ թանգարանում տեղադրեցին սեյսմակայուն հենքեր[19]:
- Համաշխարհային ժառանգություն
Ֆրանսիական կառավարության խնդրանքով 2007 թվականին Ճապոնիան շենքը որպես Ճապոնիայի մշակութային արժեք, պայմանականորեն ներառեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում:
2016 թվականի հուլիսին ՅՈՒՆԵՍՕ-ն լը Կորբյուզիեի 17 աշխատանքներ ներառեց համաշխարհային ժառանգության ցանկում, այդ թվում նաև 1959 թվականին կառուցված Արևմտյան արվեստի ազգային թանգարանի շենքը[20]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM — 1994.
- ↑ http://www.kensetsu.metro.tokyo.jp/toubuk/ueno/sisetu.html
- ↑ https://www.nmwa.go.jp/jp/about/index.html
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
- ↑ 6,0 6,1 NMWA collection
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 NMWA outline
- ↑ Chapin, Emerson. "Japan Assembling a Large Chagall Show; 450 Works From 15 Nations to Be Lent For Tokyo Display; Value of Exhibition Estimated at Nearly $14 Million Planned for 7 Years Designed by Le Corbusler, " New York Times. September 24, 1963.
- ↑ NMWA 14th-16th centuries
- ↑ NMWA 17th century
- ↑ NMWA 18th century
- ↑ NMWA pre-WWII artists
- ↑ :NMWA post-WWII artists
- ↑ NMWA prints study
- ↑ IAI-National Museums of Art union catalog
- ↑ MOMAK union catalog
- ↑ Watanabe, Hiroshi. (2001). M1 The Architecture of Tokyo: An Architectural History, pp. 123-124.
- ↑ NMWA building
- ↑ Reynolds, (2001), p179
- ↑ BBC.com: "Le Corbusier works named as UN world heritage sites", posted 17 July 2016 . accessed 7.17.2016.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|