Պիեռոն և Առլեկինը
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պոլ Սեզան |
տարի | 1888-1890 |
բարձրություն | 102 |
լայնություն | 81 |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | կտավ |
գտնվում է | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան[1] |
հավաքածու | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան[1] և Shchukin Collection? |
սեփականատեր | Սերգեյ Շչուկին |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Պիեռոն և Առլեկինը» (ֆր.՝ Pierrot et Arlequin) կամ «Մարդի-Գրա» (ֆր.՝ Mardi gras), նկարվել է 1888-1890 թվականներին ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանի կողմից (Paul Cézanne, 1839-1906)։ Պատկանում է Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանին (Մոսկվա), գտնվում է 19-20-րդ դարերի Եվրոպական երկրների և Ամերիկայի արվեստի պատկերասրահում[2][3]։ Նկարի չափերն են 102×81սմ[4][5]։
Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]
1890 - 1899 թվականներին նկարը գտնվում էր Վիկտոր Շոկեի հավաքածուում։ Այնուհետև այն գնել է փարիզեցի նշանավոր մարշալ Պոլ Դյուրան-Րյուելը և պահպանել մինչև 1904 թվականը[6]։ 1904-1918 թվականներին նկարը գտնվել է մոսկվացի վաճառական և կոլեկցիոներ Սերգեյ Իվանովիչ Շուկինի հավաքածուում։ 1918 թվականին տեղափոխվել է Նոր Եվրոպական արվեստի առաջին թանգարան։ 1923 թվականին այն միավորվեց Նոր Եվրոպական արվեստի երկրորդ թանգարանի հետ, ինչի արդյունքում ստեղծվեց Նոր Եվրոպական արվեստի պետական թանգարանը, որտեղ այն պահպանվեց մինչև թանգարանի լուծարումը։ Դրանից հետո նկարը տեղափոխվեց Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա), որտեղ այն մինչ օրս պահպանվում է[6]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիեռոն (իտալական տարբերակում՝ Պեդրոլինո) և Առլեկինը իտալական Կոմեդիա դել'արտեի հերոսներն են։ Որպես բնորդներ՝ Սեզանը ընտրել է իր որդի Պոլին և վերջինիս ընկեր Լուի Գիյոմին։ Թվում է, թե Պիեռոյի սպիտակ կերպարը պատրաստված է գիպսից։ Առլեկինի կարմրասև հագուստը խորհրդանշում է կրակը ածուխի վրա[4]։ Աջ և ձախ կողմերում գտնվող ծաղկավոր վարագույրները ընդգծում են Առլեկինի առաջնորդող շարժումները և Պիեռոյի ավելի անշարժ դիրքը[7]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պոլ Սեզանի նկարների ցանկը (անգլ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Feilchenfeldt W., Warman J. The Paintings, Watercolors and Drawings of Paul Cezanne: An Online Catalogue Raisonné
- ↑ «Зал 14: Сезанн» (HTML)։ Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков։ ГМИИ имени А.С. Пушкина — www.newpaintart.ru։ Վերցված է 12.02.2014
- ↑ «Paul Cézanne, 1839-1906. École française. Mardi gras (Pierrot et Arlequin)» (HTML)։ france.cultureru.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 12.02.2014
- ↑ 4,0 4,1 «Поль Сезанн. Пьеро и Арлекин (Марди-Гра), 1888—1890» (HTML)։ Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков։ ГМИИ имени А.С. Пушкина — www.newpaintart.ru։ Վերցված է 11.02.2014
- ↑ «Поль Сезанн. Пьеро и Арлекин» (HTML)։ ГМИИ имени А.С. Пушкина — www.arts-museum.ru։ Վերցված է 11.02.2014
- ↑ 6,0 6,1 «Поль Сезанн. Пьеро и Арлекин» (HTML)։ Московские меценаты современного искусства։ ГМИИ имени А.С. Пушкина — www.artmaecenas.ru։ Վերցված է 12.02.2014
- ↑ Irina Antonova, Charlotte Eyerman, Eugenya Georgievskaya, Elena Sharnova. Old Masters, Impressionists, and Moderns. French Masterworks from the State Pushkon Museum, Moscow. — Yale University Press and Museum of Fine Arts, Houston, 2002. — С. 176—178. — 244 с. — ISBN 9780890901113