Ապտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
ֆր.՝ Apt[1]
Զինանշան
Blason ville fr Apt (Vaucluse).svg

Vue générale sur Apt.JPG
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես44,57 կմ²
ԲԾՄ170 մետր, 567 մետր
Բնակչություն11 037 մարդ (հունվարի 1, 2019)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ84400[3]
Պաշտոնական կայքapt.fr
##Ապտ (Ֆրանսիա)
Red pog.png

Ապտ (ֆր.՝ Apt, օքս.՝ At/Ate), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավարևելյան մասում՝ Պրովանս — Ալպեր — Լազուրե ափ երկրամասի Վոքլյուզ դեպարտամենտի Ապտի շրջանի նույնանուն կանտոնում[4]։ Ընկած է պրեֆեկտուրայի վարչական կենտրոնից՝ Ավինյոն քաղաքից մոտավորապես 60 կիլոմետր դեպի արևելք, Դյուրանս գետի Կալավոն վտակի ափին։ Լյուբերոն լեռնազանգվածի ամենախոշոր բնակավայրն է. զբաղեցնում է 44,57 քառակուսի կիլոմետր տարածք, 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 11 229[5][6], 2007 թվականի տվյալներով՝ 11 158, 2012 թվականի տվյալներով՝ 11 979[7]: Բնակչության խտությունը կազմել է 268,8 մարդ/կմ²։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12 117[8], 2012 թվականի տվյալներով՝ 11 979[7]:

Բնակչության թվաքանակի փոփոխությունները[5][9].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը հիմնադրել են գալլերը։ Մեր թվականությունից առաջ 125 թվականին հռոմեացիները ավերել են այն, հետագայում Հուլիոս Կեսարի կարգադրությամբ վերականգնել են և վերանվանել Ապտա Յուլիա (Apta Julia): Կայսրության անկումից հետո քաղաքը բազմիցս ենթարկվել է ավերի ու ավարի։ Միջին դարերում Պրովանսի կոմսերի նախաձեռնությամբ վերակառուցվել է, պատվել պաշտպանական կառույցներով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի եկամտի գլխավոր աղբյուրը գյուղատնտեսական ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններն են, հիմնական արտադրատեսակները՝ գինին, մեղրը, տրյուֆել տեսակի սունկերը, մրգերը, դրանց վերամշակման արդյունք հանդիսացող մթերքները։

2010 թվականին քաղաքի աշխատունակ (15-ից մինչև 64 տարեկան) 6.939 բնակիչներից տնտեսական ակտիվություն են դրսևորել 4.883-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 70,4% %, իսկ 1999 թվականին եղել է 64,9%)։ Աշխատել են 4039-ը (2123 տղամարդ և 1916 կին), 844-ը գրանցված են եղել որպես գործազուրկ (394 տղամարդ և 450 կին)։ 2056 ոչ ակտիվ բնակիչներից 514-ը եղել են սովորողներ, 716—ը՝ թոշակառուներ, 826-ը չեն աշխատել այլ պատճառներով[10]։ 2010 թվականին համայնքում հաշվվել է հարկման ենթակա 5021 տնային տնտեսություն՝ 11258 բնակչով։ Ընդ որում՝ յուրաքանչյուր հարկատուի միջին եկամուտը կազմել է 14.872 եվրո[11]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապտը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[12].

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապտի ամենաուշագրավ կառույցը Սուրբ Աննայի տաճարն է, որը հիմնադրվել է վաղ քրիստոնեական ժամանակներում, 1056 թվականին սկսել է վերակառուցվել, ավարտական տեսքի է բերվել 17-րդ դարում, նախկինում բավական տևական ժամանակ եղել է թեմակալ եպիսկոպոսի նստավայրը և ունի փոքր բազիլիկի պատվավոր կարգավիճակ։

Քաղաքում ու նրա շրջակայքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հինհռոմեական ժամանակների բազմաթիվ արտեֆակտներ։ Այդ ժամանակներից է պահպանվել նաև Կալավոն գետի վրա գցված Պոնտ Ժյուլիեն կամաուրջը (մեր թվականության 1-ին դար)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2019The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Décret n° 2014-249 du 25 février 2014 portant délimitation des cantons dans le département de Vaucluse»։ Директива от 25 февраля 2014 (ֆրանսերեն)։ legifrance.gouv.fr։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-03-ին։ Վերցված է 2015-11-14 
  5. 5,0 5,1 «Population selon le sexe et l'âge...2006»։ Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-04-ին։ Վերցված է 2015-11-14 
  6. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-14-ին։ Վերցված է 2015-11-14 
  7. 7,0 7,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-14-ին։ Վերցված է 2015-11-14 
  8. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-14-ին։ Վերցված է 2015-11-14 
  9. «Население коммуны Апт» (ֆրանսերեն)։ cassini.ehess։ Վերցված է 2015-11-14 
  10. «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.)։ INSEE։ Վերցված է 15 листопада 2013  (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
  11. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.)։ INSEE։ Վերցված է 18 жовтня 2013  Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
  12. «Jumelage»։ apt.fr (ֆրանսերեն)։ Apt։ Վերցված է 2021-04-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]