Հնատիպ գիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հնատիպ գիրք, մինչև 1800 թ-ը տպագրված գրքերի անվանումը։ Հնատիպ գրքերը բազմաբովանդակ են, բայց գերակշռում են կրոնաբարոյական բնույթի երկերը։ Հրատարակվել են նվազագույն տպաքանակով, թղթի, քիչ դեպքերում՝ մագաղաթի վրա։ 1520-ական թթ-ից սովորական են դարձել անվանաթերթերը, որոնք մեծ մասամբ երկարաշունչ են, ծանրաբեռնված։ Այնտեղ նշվել են հեղինակի անունը (միշին մասերում), գրքի հրատարակման վայրը, թվականը, տպարանը, տպագրության վերաբերյալ արտոնությունը ևն։ Չնայած XV դ. վերջերից մինչև XVI դ. 20-ական թթ. ընկած ժամանակաշրջանում տպագիր գրքի ձևավորման մեջ կատարված փոփոխություններին՝ շատ կողմերով պահպանվել են XV դ. ավանդները (հիշատակարաններ, պարտադիր զարդագրեր գրքի գլուխների կամ բաժինների սկզբներում, գլխազարդեր, վերջազարդեր, լուսանցագարդեր են)։

Գրքերի կազմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքերը կազմվել են և մեծ մասամբ դրվել տախտակե կաշեպատ զարդարուն կազմեր։ Հնագիտական գրքերի մի մասը, նրանց նախնական տեսակը ինկունաբուլաներն են։ Ռուսաստանում հնատիպ են կոչվում մինչև Պետրոս I-ի կողմից 1708 թ-ին քաղաքացիական տառատեսակ մտցնելը լույս տեսած գրքերը։ ՍՍՀՄ ժողովուրդների մեջ հնագույնը հայկ. տպագրությունն է։

Հայկական հնագույն գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն հնագույն գրքերի թիվն անցնում է 1000-ից։ Հայոց բանասիրության ավանդույթով հնատիպ են համարվում մինչև 1800 թ-ի դեկտեմբերի 31-ը (ոմանց կարծիքով՝ մինչև 1825 թ-ը) տպագրված հայատառ գրքերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ և ո դ ի կ, Տիպ ու տառ, ԿՊ 1912։
  • Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958։
*Հայ հնատիպ գրքի մատենագիտական ցուցակ 1512—1800, Ե., 19 63։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 463 CC-BY-SA-icon-80x15.png