Իմանտ Զիեդոնիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմանտ Զիեդոնիս
լատիշ․՝ Imants Ziedonis
Ծնվել էմայիսի 3, 1933(1933-05-03)[1][2][3][…]
ԾննդավայրՌագացիեմս, Lapmežciems Parish, Լատվիա
Վախճանվել էփետրվարի 27, 2013(2013-02-27)[1][4][5] (79 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիա[6][7][8]
ԳերեզմանՌագացիեմս
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուլատիշերեն
Քաղաքացիություն Լատվիա[9]
ԿրթությունԼատվիայի համալսարան և ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
ԱմուսինԱուսմա Զիեդոնիս-Կանտանե
ԶավակներRimants Ziedonis?
 Imants Ziedonis Վիքիպահեստում

Իմանտ Զիեդոնիս (լատիշ․՝ Laimonis Vāczemnieks, մայիսի 3, 1933(1933-05-03)[1][2][3][…], Ռագացիեմս, Lapmežciems Parish, Լատվիա - փետրվարի 27, 2013(2013-02-27)[1][4][5], Ռիգա, Լատվիա[6][7][8]), լատվիացի գրող, արձակագիր։ ԼԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967)։ ԼԽՍՀ ժողովրդական գրող (1977), «Երեք աստղ» շքանշանի ասպետ (1995

Ռիգայի «Դայլես» թատրոնի դերասանուհի Աուսմա Զիեդոնիս-Կանտանեի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանտ Զիեդոնիսը ծնվել է 1933 թվականին Յուրմալայի Սլոկա շրջանում։ Ավարտել է Տուկումսկի միջնակարգ դպրոցը, 1959 թվականին՝ Լատվիայի համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ 1964 թվականին գրականության բարձրագույն դասընթացներ է անցել ՌԴ ԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում։ Զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է գրադարանավար, ճանապարհաշինարար, ուսուցիչ, խմբագիր[10]։

Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Հող և երազանք» (Zemes un sapņu smilts) տպագրվել է 1961 թվականին։ Տասնամյակի վերջում նա իր հաստատուն տեղն է ունեցել լատվիական գրականության մեջ՝ տպագրելով ևս երեք բանաստեղծական ժողովածուներ՝ «Սրտի ուժանակ» (Sirds dinamīts, 1963), «Մոտոցիկլ», (Motocikls, 1965) և «Ես գտնում եմ ինձ» (Es ieeju sevī, 1968

Միաժամանակ ստեղծագործել է արձակ ժանրում։ 1965 թվականին լույս է տեսել նրա «Պոետի սիրտը» (Dzejnieka dienasgrāmata), 1967 թվականին՝ «Փրփրակալած արահետով» ստեղծագործությունները, որից հետո Զիեդոնիսը գլխավորել է գրողների միության խորհուրդը և դարձել է Լատվիայի մշակութային հիմնադրամի նախագահը[11]։ 1970-ական թվականներին ուսումնասիրել է լատվիական ժողովրդական մշակույթի արմատները։ Հաստատվել է Մուրյանի քաղաքից դուրս գտնվող գյուղական վայրում, որտեղ նաև տուն է կառուցել և գրել իր երեք քնարական և հեգնական մանրապատումների գրքեր («Epifānijas», 1971, 1974, 1994), որոնք նույնականացվում են որպես արձակ բանաստեղծություն[12]։ Այս ժամանակաշրջանում Զիեդոնիսը հավաքել և գրել է ժողովրդական հեքիաթներ և մանկական գրքեր՝ «Գունավոր հեքիաթներ» (Krāsainās pasakas, 1973), «Արջերի հեքիաթը» (Lāču pasaka, 1976) և «Դատարկաբանություն և հեքիաթներ» (Blēņas un pasakas, 1980)։ Նրա «Ինչ է կոլխոզը» (Kas tas ir - kolhozs, 1984) գիրքը ուղղակիորեն հասցեագրված էր կոլխոզին կամ խորհրդային կոլտնտեսությանը։

Զիեդոնիսը եղել է Լատվիական ազգային վերածնունդ «Ատմոդա» շարժման նշանավոր դեմքերից։ 1990 թվականին ընտրվել է որպես Լատվիայի Հանրապետության Գերագույն խորհրդի անդամ և մեկն էր այն անդամներից, ով կողմ է քվեարկել Լատվիայի անկախության հռչակագրի վերականգնման համար[13]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2013 թվականի փետրվարի 27-ին Ռիգայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 http://www.baltictimes.com/news/articles/32603/
  3. 3,0 3,1 http://www.discogs.com/artist/1512409-Imants-Ziedonis
  4. 4,0 4,1 4,2 http://www.last.fm/music/Imants+Ziedonis
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  6. 6,0 6,1 6,2 http://www.demotix.com/news/1849420/funeral-held-latvian-poet-imants-ziedonis
  7. 7,0 7,1 7,2 http://www.demotix.com/photo/1106889/waffen-ss-march-legionnaires-memorial-day-riga
  8. 8,0 8,1 8,2 http://www.demotix.com/photo/625761/waffen-ss-march-legionnaires-memorial-day-riga
  9. LIBRIS — 2012.
  10. Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983
  11. Skujins, Z: "Imants Ziedonis Opens Clocks", World Literature Today, Spring 1998.
  12. «Imants Ziedonis "Es ieeju sevī", "Taureņu uzbrukums", "Epifānijas" I un II by Guntis Berelis». kulturaskanons.lv. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  13. «Poet Imants Ziedonis dies at 79». The Baltic Times. 2013 թ․ փետրվարի 28. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]