Ալբերտ Պոպկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալբերտ Պոպկով
Ծնվել էսեպտեմբերի 26, 1972(1972-09-26) (46 տարեկան)
ԾննդավայրՅուժնո-Սախալինսկ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունգործարար

Ալբերտ Պոպկով - 38 տարեկան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հարավային Սախալինում։ Պոպկովը մինչև 15 տարեկան դառնալը սովորել է Սախալինի միջնակարգ դպրոցում, հետո, երբ տեղափոխվել ե Մոսկվա, հաճախել է գիշերային դպրոց, բայց դուրս է եկել՝ չավարտելով այն։ Փոխարենը՝ Պոպկովը ծրագրավորողի աշխատանք է գտնում խոշոր ինստիտուտներում։ Կարիերայի ընթացքում նա բազմաթիվ կայքեր ու համակարգեր է ստեղծել ամերիկյան ու բրիտանական ընկերությունների համար։ Օրինակ՝ Նյու Յորքի ոստիկանության տեղեկապորտալը։ Բայց այս գործը նրան չի բավարարում։ Նա 2002-ին ստեղծում է ԱՊՀ տարածքում ամենախոշոր սոցիալական կայքը՝ "Օդնոկլասնիկի"-ն, որը մեծ տարածում է ստանում ու այսօր ունի ավելի քան տասը միլիոն այցելու։

Սակայն Պոպկովն իր ստեղծածը 2010-ին վաճառում է ու դուրս գալիս բաժնետերերի ցուցակից։ Այսօր Պոպկովը ստեղծում է բանկային գործարքների ու համակարգերի համար նախատեսված "սռավնի կետ ռու" համակարգը, որը խոստանում է մեծ հաջողություն բերել նրան։ Պոպկովը իսկական գեյմեր է։ Կարող է երկու երեք օր ընդհանրապես դուրս չգալ սենյակից և տրվել միայն խաղերին, որոնք ի դեպ, երբեմն հենց ինքն էլ պատրաստում է։ Նա և իր նախագիծը արժանացել են ռունեթի գլխավոր մրցանակին։ Պոպկովը ամուսնացած չէ։