Մաստոդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաստոդոն
Mastodon Logotype (Full Reversed).svg
Mastodon desktop web screenshot.png
Տեսակweb service, ազատ ծրագրային ապահովում, սոցիալական ցանց, ծրագրային ապահովում և distributed social network
Գրված է՝ՋավաՍկրիպտ և Ruby
Առկա էանգլերեն, գերմաներեն, ուկրաիներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն, էսպերանտո, ճապոներեն, ռուսերեն, հոլանդերեն, Պարզեցված չինարեն, հունգարերեն, ֆիններեն, նորվեգերեն, իտալերեն, բուլղարերեն, օքսիտաներեն, Ավանդական չինարեն, կատալաներեն և լեհերեն
Լույս տեսավ՝2016
Վերջին կայուն տարբերակ2.9.0 (հունիսի 13, 2019)[1]
ԱրտոնագիրGNU AGPL v3[2]
Մասն էFediverse
Անվանված էMammut
Սխալնելի հայտման էջgithub.com/tootsuite/mastodon/issues
Կայքjoinmastodon.org[3]
Աղբյուր կոդgithub.com/tootsuite/mastodon
Mastodon (social network) Վիքիպահեստում

Մաստոդոն, ապակենտրոն, դաշնային սոցիալական ցանց է, կազմում է փոխկապակցված եւ ապակենտրոն Ֆեդիվերսի մասը, որն անկախ ղեկավարվող սերվերների ցանց է, որն օգտագործում է Ostatus պրոտոկոլը եւ ActivityPub֊ը, որին Մաստոդոնը աջակցում է սկսած իր 1.6 տարբերակից։ Մաստոդոնը միկրոբլոգ է ինչպես Թվիթերը, սակայն, Մաստոդոնը ապակենտրոն և ազատ ծրագրակազմի մասն է կազմում, ուր ամբողջ ելակետային կոդը հասանելի է բոլորին ներբեռնելու և փոփոխելու համար [4]:

Յուրաքանչյուր հանգույցի անդամ կարող է կապվել եւ հաղորդակցվել այլ հանգույցի անդամների հետ։ Օգտատերերը հրապարակում են կարճ հաղորդագրություններ, որոնք կոչվում են Թութեր (toots)։ Մաստոդոնի թալիսմանը շագանակագույն կամ մոխրագույն Պրոբոսկիդեան փղիկն է, որը պատկերվում է թաբլեթով կամ սմարտֆոնով։

Ծրագիրը տարբերվում է Թուիթերից, քանի որ այն ղեկավարվում է փոքր համայնքների կողմից, ի տարբերություն թուիթերի։ Սակայն, ինչպես Թուիթերում, այնպես էլ Մաստոդոնում օգտատերերը կարող են ուղարկել միմյանց անձնական հաղորդագրություններ։ Մաստոդոնում, թութերը կարող են լինել հրապարակային, ծածուկ, հասանելի միայն հետևորդներին և հասցեագրված։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաստոդոնը միկրոբլոգ է[5], որում օգտատերերը կարճ հրապարակումներ են կատարում։ Մաստոդոնում այդ հրապարակումները սահմանափակված են 500 նիշով, ի տարբերություն Թուիթերի, որտեղ հրապարակումները սահմանափակված են 280 նիշով(նախկին 140֊ի փոխարեն)[6] եւ այդ հրապարակումները կոչվում են Թութեր։ Օգտատերերը միանում են իրենց նախընտրած հանգոյցին, այլ ոչ թէ մեկ վեբ֊կայքի կամ ծրագրի։ Հանգույցները կապված են միմյանց հետ, եւ յուրաքանչյուր հանգույց կարող է ունենալ իր կանոնները, հաշվի արտոնությունները եւ այլն։ Գլխավոր հանգույցը Mastodon.social-ը[7]ունի ավելի քան 163 հազար օգտատեր։ Հանգույցները կարող են հիմնված լինել նաեւ համայնքի հետաքրքրությունների վրա։ Ցանցում օգտատերերը կարող են կարգաւորել գաղտնիութիւնը։ իւրաքանչիւր թութ ունի գաղտնիութիւնն ընտրելու հնարաւորութիւն, եւ օգտատերերը կարող են ընտրել, իրենց հրապարակումը դարձնել հրապարակային կամ փակ։ Հրապարակային գրառումները ցուցադրուում են Դաշնային հոսքում, իսկ փակ հրապարակումները տարածուում են միայն օգտատիրոջ հետեւորդների համար։ Օգտատերերն իրենց հաշիւները նոյնպէս կարող են դարձնել ամբողջովին փակ։ Հանգոյցներում գրառումները կարող են ունենալ նաեւ «աշխատանքի համար ոչ ապահով» NSFW (ՔԸԽ) բովանդակութիւն, որն օգտագործուում է օգտատերերի կողմից, իրենց որոշ գրառումներ թաքցնելու համար։

Մաստոդոնի թալիսմանը թաբլեթով
Թութի խորհրդանիշը

Մաստոդոնում հոսքերը լինում են Տեղական եւ Դաշնային։

Տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաստոդոնը բաց կոդով միկրոբլոգ է, գրված է Ruby֊ով JavaScript֊ով(React.js եւ Redux)։ Ծառայությունը գործում է GNU social դաշնային ցանցի եւ այլ Ostatus պլատֆորմների հետ։ 1.6տարբերակից հետո համատեղելի է նաեւ ActivityPub֊ի հետ։

Ծրագրերը հասանելի են նաեւ մոբայլ, դեսքթոփ տարբերակներով։ Հասանելի է Անդրոիդ, iOS, SailfishOS, Windows օպերացիոն համակարգերի համար։


Թութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաստոդոնի տեղական հանգույցը կոչվում է Թութ, որի սպասարկիչը գտնվում է Երեւանում։ Թութում գրանցումը հրավարներով է, ցանկացած թութի օգտատատեր կարող է հրավիրել այլ մարդկանց։ Թութի խորհրդանիշը հայաստանի դրոշն է՝ Մարտիրոս Սարյանի տարբերակով։

Թութում գրառում կատարելը կոչվում է «Թթել»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]