Ումմ ալ-Կուվեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ումմ-ալ-Քուվեյնից)
Քաղաք
Ումմ ալ-Կուվեյն
Դրոշ
Flag of Umm al-Qaiwain.svg

Umm Al Quwain mangroves (7267363924).jpg
Կոորդինատներ: 25°36′0″ հս․ լ. 55°36′0″ ավ. ե. / 25.60000° հս․. լ. 55.60000° ավ. ե. / 25.60000; 55.60000
Երկիր ԱՄԷ ԱՄԷ
Բնակչություն 34 637 մարդ
##Ումմ ալ-Կուվեյն (Միացյալ Արաբական Էմիրություններ)
Red pog.png

Ումմ ալ-Կուվեյն (արաբ․՝ أم القيوين‎‎, «ուժերի աղբյուր»), քաղաք Միացյալ Արաբական Էմիրություններում, Ումմ ալ-Կուվեյնի Էմիրության ադմինիստրատիվ կենտրոնը։

Բնակչությունը՝ 38 հազ. մարդ (2003)։ Բնակչության քանակով 8-րդ քաղաքը ՄԱԷ-ում։

Հին ժամանակներից համարվում է ձնկորսական արդյունաբերության կենտրոնը երկրում։

Քաղաքը գտնվում է Պարսից ծոցում գտնվող թերակղզու վրա։ Քաղաքի կենտրոնական հատվածը գտնվում է ծոցի ափին։ Այստեղ գտնվում են ադմինիստրատիվ շենքեր, բանկեր և շատ տարբեր կազմակերպություններ։

Քաղաքը հայտնի է Ծովային հետազոտման կենտրոնով, որի շենքը կառուցված է կորալյան քարերով։ Քաղաքում կա 19-րդ դարի մզկիթ։ Զբոսաշրջիկների առավել շատ հետաքրքրություն առաջացնող վայրերից է համարվում «Դրիմլենդ» ակվապարկը, որտեղ կան բազմաթիվ ատրակցիոններ։ Պատմական և ճարտարապետական հուշարձաններից հայտնի են հին քաղաքային պատը և քաղաքի գլխավոր դարպասները։

Քաղաքում կա նավահանգիստ։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]