Անտոն Մայիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մայիլյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Անտոն Մայիլյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 16 (28), 1880[1]
Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 20, 1942(1942-04-20)[1] (62 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր, chorus master, երաժշտության ուսուցիչ և հասարակական գործիչ
ԱշխատավայրԹատրոն և երաժշտություն[1]
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան,
և Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Անտոն Սարգսի Մայիլյան (մարտի 16 (28), 1880[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 20, 1942(1942-04-20)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1930)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, մասնագիտականը՝ Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում (1900-1904)։ Աշակերտել է Քրիստափոր Կարա-Մուրզային, Մակար Եկմալյանին, Ն. Կլենովսկուն, Ն. Նիկոլաևին։ Ղեկավարել է Բաքվի Հայարտան երաժշտական սեկցիան, կազմակերպել թատերական-երաժշտական ստուդիա, երգչախմբեր, համերգներ տվել Անդրկովկասի հայաշատ քաղաքներում։ 1910-1917 թվականներին խմբագրել և հրատարակել է «Թատրոն և երաժշտություն» հանդեսը։ Գրել է «Սաֆա» օպերան (1933, լիբրետոն Մայիլյանի, բեմադրվել է Բաքվում, Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոնում, 1939), երաժշտական կատակերգություններ, բալետ, սիմֆոնիա, վոկալ-սիմֆոնիկ, կամերային-գործիքային երկեր, մանկական օպերաներ (այդ թվում՝ «Գյուլնազ տատի հեքիաթը», ըստ Ղ. Աղայանի, 1906, «Չարաճճի Միկիչը», ըստ Հովհաննես Թումանյանի, 1925), ռոմանսներ, երգեր, կատարել ժողովրդական երգերի մշակումներ և այլն։ Իր գործունեությամբ նպաստել է Անդրկովկասի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։

Մայիլյանի դուստրը՝ էլզա Անտոնի Մայիլյանը (ծնվել է 21.10.1926, Թբիլիսի), կոմպոզիտոր է, դիրիժոր և մանկավարժ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկյան Մ., Անտոն Մայիլյան, Ե., 1965[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 7. — էջ 200.
  2. «Անտոն Մայիլյան»։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-24-ին։ Վերցված է 2015-03-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 200