Բաքվի հայկական միջնակարգ հոգևոր դպրոց
Արտաքին տեսք
| Բաքվի հայկական միջնակարգ հոգևոր դպրոց | |
|---|---|
| Տեսակ | դպրոց |
| Հիմնադրված է | 1877 |
| Հիմնադրիր | Խորեն Ստեփանե |
| Տնօրեն | Խորեն Ստեփանե |
| Աշակերտներ | 20 |
| Երկիր | |
| Տեղագրություն | Բաքու |
Բաքվի հայկական միջնակարգ հոգևոր դպրոց, հիմնվել է 1877 թվականին՝ Բաքվի մարդասիրական ընկերության կողմից՝ կաթողիկոսի հատուկ կոնդակով։ Դպրոցի ստեղծման գաղափարը և առաջին տնօրենը եղել է հայ անվանի մանկավարժ, «Հայկական աշխարհ» ամսագրի խմբագիր Խորեն Ստեփանեն։
Առաջին տարում դպրոցն ունեցել է 20 աշակերտ։ Ըստ արխիվային փաստաթղթերի՝ 1878 թվականի կեսերին Խ. Ստեփանեն ետ է կանչվել Էջմիածին, որից հետո դպրոցի մասին տեղեկություններ չկան։
Ենթադրվում է, որ դպրոցը կարող է միացած լինել Բաքվի հայկական Մեսրոպյան ծխական դպրոցին[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ս. Կ. Խուդոյան (1987). Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին. Երևան: «Լույս». էջ 443.