Մեսրոպյան ծխական երկդասյան դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեսրոպյան ծխական երկդասյան դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1869
Աշակերտներ237
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ՏեղագրությունԲաքու

Բաքվի հայկական Մեսրոպյան ծխական երկդասյան դպրոց, հիմնվել է 1869 թվականին՝ տեղի հայ բնակչության և Շամախու թեմի հոգևոր տեսուչ Անդրեաս եպիսկոպոսի ջանքերով։ Դպրոցի հոգաբարձության անդամ Ջ. Մելիքյանը հինգսենյականոց իր սեփական տունը երկու տարով անվճար տրամադրել է դպրոցին։

Դպրոցում դասավանդվել են կրոնագիտություն, հայոց և ռուսաց լեզուներ, ազգային պատմություն, թվաբանություն, հայոց և ռուսաց լեզուների վայելչագրություն։

1873 թվականին ունեցել է 4 ուսուցիչ, 89 աշակերտ, 1884-1885 ուստարում՝ 170 աշակերտ։ 1885 թվականի մարտի 5-ին փակվել է։ Վերաբացվել է 1886 թվականի սեպտեմբերին։ 1888-1889 ուստարում դպրոցը եղել է երկդասյան՝ ունենալով 138 աշակերտ և 7 ուսուցիչ։ 1896 թվականին դարձյալ փակվել է։ Վերաբացվել է 1906 թվականին։ 1911-1912 թվականներին եղել է արական 6-ամյա դպրոց։

1914 թվականին ունեցել է 8 ուսուցիչ և 237 աշակերտ։ 1916-1917 թվականներին դեռևս գործել է[1]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արարատ», 1869, Բ, էջ 43։
  • «Արարատ», 1876, Ա, էջ 34։
  • «Արարատ», 1878, ԺԲ, էջ 455։
  • «Մեղու Հայաստանի», 1885, թիվ 20։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Կ. Խուդոյան (1987)։ Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին։ Երևան: «Լույս»։ էջ էջ 443