Արշակ Հարությունյան
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1869 ապրիլի 5 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացել է | հուլիսի 27, 1936 | (տարիքը 67)
Մահվան վայր | Երևան |
Կրթություն | Ներսիսեան դպրոց |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան |
Ընտրանի | «Պեպո» |
Արշակ Հարությունյան (ապրիլի 5, 1869, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 27, 1936, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1934)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արշակ Հարությունյանը ծնվել է 1869 թվականին, Թիֆլիսում։ Եղել է հայ թատրոնի ամենահին դերասաններից մեկը։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը։ Դերասանական գործունեությունն սկսել է 1887 թվականից։ Աշխատել է Թիֆլիսի և Բաքվի թատրոններում, խաղացել է Գևորգ Չմշկյանի և Գ. Տեր-Դավթյանի խմբերում, Դ. Պետրոսյանի, Հովհաննես Աբելյանի, Մայսուրյան-Զարիֆյան և այլ խմբերի հետ հանդես է եկել Կովկասում, Միջին Ասիայում, Պարսկաստանում, Թուրքիայում։ Հիմնականում խաղացել է ուժեղ խառնվածքի դրամատիկական դերեր, հարազատությամբ վերարտադրել հատկապես սունդուկյանական կերպարները։ 1922 թ. հունվարի 25-ին, Երևանի Առաջին Պետթատրոնի բացման օրը խաղացել է «Պեպո» ներկայացման մեջ, որտեղ հանդես է եկել գլխավոր դերում[1]։
Խաղացած դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պեպո՝ «Պեպո»
- Սաղաթել՝ «Պատվի համար»
- Սուլեյման՝ «Դավաճանություն»
- Զամբախով՝ «Խաթաբալա»
- Սարգիս՝ «էլի մեկ գոհ»
- Օսեփ՝ «Քանդած օջախ»
- Գրիգոր աղա՝ «Ժայռ»
- Սուլեյման՝ «Դավաճանություն»
- Յագո՝ «Օթելլո»
- Կլավդիոս՝ «Համլետ»
Հոդվածներով և բանաստեղծություններով հանդես է եկել «Արաքս», «Թատրոն», «Մշակ», «Տարազ» և այլ պարբերականներում։
1897 թվականին Թիֆլիսում լույս է տեսել նրա «Բանաստեղծություններ» խորագրով ժողովածուն։ 1926 թվականից նկարահանվել է կինոյում՝ «Շորն ու Շորշորը», «Զամալլու», «Գիքոր», «Մեր կոլխոզի մարդիկ»։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967