Jump to content

Գաբրիել Տեր-Միքելյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Տեր-Միքելյան
ռուս.՝ Гавриил Михайлович Тер-Микелов
Ի ծնեԳաբրիել Միքայելի Տեր-Միքելյան
Ծնվել էապրիլի 16, 1874
ԾննդավայրՍտավրոպոլ, (Ռուսաստան)
Մահացել էհունվարի 14, 1949
Վախճանի վայրԹբիլիսի, (Վրաստան)
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներԱդրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիա և House of Sadykhov brothers?
Պարգևներ
Գաբրիել Տեր-Միքելյան Վիքիդարանում
 Gabriel Ter-Mikelov Վիքիպահեստում

Գաբրիել Միքայելի Տեր-Միքելյան (Տեր-Միքելով) (ապրիլի 16, 1874(1874-04-16), Ստավրոպոլ, Ռուսական կայսրություն - հունվարի 14, 1949(1949-01-14), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։ ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի թղթակից անդամ (1937), ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1937), Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1926 թվականից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ստավրոպոլում։ 1899 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը։ 1899-1912 թվականներին աշխատել է Բաքվում, 1912-1949 թվականներին՝ Թիֆլիսում։

Կլասիցիզմի, մոդեռնի և անդրկովկասյան ժողովուրդների ճարտարապետական ձևերի ստեղծագործական վերարտադրությամբ նախագծել է 70 շենք, որոնցից կառուցվել է 37-ը։ Նրա բարձրարվեստ կառույցները նպաստել են Բաքվի և Թբիլիսիի 20-րդ դարասկզբի ճարտարապետության պատմության և ազգային ճարտարապետության զարգացմանը։

Կառուցված շենքերը Բաքվում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յուզբաշյանների առանձնատունը (1900-1901)
  • Ադամյան եղբայրների եկամտաբեր տներ (1908-1909)
  • Թաղիև եղբայրների եկամտաբեր տներ (1909-1911)
  • Սադիխով եղբայրների եկամտաբեր տներ (1909-1912)
  • Թիֆլիսի առևտրային դրամատան Բաքվի բաժանմունքի շենքը (1901)
  • Բաքվի առևտրային ուսումնարանը (1904)
  • Հասարակական հավաքույթի ամառային ակումբը (1910-1912, այժմ՝ Ադրբեջանի ֆիլհարմոնիա)
  • Պետական դրամատան աշխատակիցների բնակելի տունը (1926)
  • Ֆիզոթերապևտիկ ինստիտուտի համակառույցը (պոլիկլինիկա, ջրաբուժարան, հիվանդանոց, 1928-1935, Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ մրցանակ և ոսկե մեդալ՝ 1937)

Կառուցած շենքերը Յալթայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ս. Հռիփսիմե հայկական եկեղեցին (1905-1909, մեծահարուստ Պ. Տեր-Ղուկասյանի պատվերով)

Կառուցած շենքերը Թբիլիսիում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մ. Արամյանցի «Մաժեստիկ» հյուրանոցը (1912-1914, այժմ՝ «Թբիլիսի»)
  • Հ. Մելիք-Դադայանի եկամտաբեր տունը (1912-1914, այժմ՝ երկաթուղային տեխնիկում)
  • Ա. Միլյանի առանձնատունը (1914)
  • Պետական դրամատան բնակելի տների համակառույցը (չորս մասնաշենք, 1926-30)
  • Պատանի հանդիսատոսի թատրոնը (1938-1949, այժմ՝ Երկաթուղայինների տուն)[1]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007. էջ 590.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Տեր-Միքելյան (ճարտարապետ)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Տեր-Միքելյան (ճարտարապետ)» հոդվածին։