Հերազ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերազ
Հերազն իր միջին հոսանքում` Կանդելու գյուղի մոտ
Բնութագիր
Երկարություն150 կմ
Ջրահոսք
ԱկունքԱլբորզի լեռներ
Բարձրություն2856 մ
Կոորդինատներ36°04′22″ հս․ լ. 51°34′52″ ավ. ե.HGЯO
Գետաբերանի տեղակայումԿասպից ծով
Բարձրություն-28 մ
Կոորդինատներ36°40′50″ հս․ լ. 52°26′45″ ավ. ե.HGЯO
Տեղակայում
Հոսող հոսքերNur River?, Lar River?, Lasem River?, Showna River?, Talkh River (Haraz River)?, Azab River?, Razan River (Haraz River)? և Polur River?
ԵրկիրԻրան Իրան
ԵրկրամասՄազանդարան
ՋրահավաքԿասպից ծովի ավազան

Հերազ (պարս.՝ رودخانه هراز), գետ Իրանի հյուսիսում` Մազանդարան օսթանում[1]։ Սկսվում է Էլբուրսի լեռներում և թափվում Կասպից ծովը[2]։ Գետի ափերին է գտնվում Մազանդարանի խոշոր քաղաքներից Ամոլը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետը սկիզբ է առնում Էլբուրսի լեռներում։ Գետի ակունքներից ամենաերկարը` Լառ գետը սկսվում է Թեհրանից մոտ 30 կմ հյուսիս-արևելք և, հոսելով դեպի հարավ-արևելք, շրջանցում է Իրանի ամենաբարձր լեռնագագաթ Դեմավենդը, որից հարավ` Փոլոր գյուղից սկսած կրում է Հերազ անունը։ Այնուհետ գետը հոսում է դեպի հյուսիս Հերազի հովտով մոտ 100 կմ, դուրս գալիս մերձկասպյան դաշտավայր Ամոլ քաղաքից մոտ 10 կմ հյուսիս, հոսում Ամոլի միջով և թափվում Կասպից ծովը Սորքրուդ քաղաքի մոտ։

Գետը հատկապես իր ստորին հոսանքում էականորեն կեղտոտված է տարբեր գործարանների կեղտաջրերն ընդունելու արդյունքում[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. پایگاه ملی داده‌های علوم زمین کشور
  2. «Haraz Region» (անգլերեն).
  3. «Haraz River» (անգլերեն).