Կարա Բողազ Գյոլ
Jump to navigation
Jump to search
Կարա-Բողազ-Գյոլ (թուրքմ.՝ Garabogazköl, սև-երախ-լիճ), Կասպից ծովի ծոց-ծովալճակը Թուրքմենստանում։ Միացած է ծովին համանուն նեղ ու ծանծաղ նեղուցով։ Տարածությունը 12 հազար կմ² է, առավելագույն խորությունը՝ 3,5 մ, աղիությունը՝ 280-305%։ Ծովային տիպի աղերի խոշորագույն հանքավայրն է աշխարհում։ Արդյունահանվում է միրաբիլիտ[1]։
Բովանդակություն
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումն առաջացել է թուրքերեն Կարա ― «սև», բողազ ― «կոկորդ, նեղուց» և գոլ (գյոլ) ― «լիճ» բառերից («Սև կոկորդով լիճ» կամ «Սև նեղուցով լիճ»)։ Այդպես է կոչվել այն պատճառով, որ ծոցն անհագ երախի նման կլանել է Կասպից ծովի ջրերը[2]։
Տեղագրական քարտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քարտեզ թերթ K-39. Սանդղակ 1։1 000 000
- Քարտեզ թերթ K-40. Սանդղակ 1։1 000 000.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- История исследования и освоения Кара-Богаз-Гола
- Каспий: загадки уровня.
- Константин Георгиевич Паустовский. Кара-Бугаз.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Описание Кара-Богаз-Гол
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 292)։ ![]() |