Չալուս
| Քաղաք | ||
|---|---|---|
| Չալուս | ||
| պարս.՝ چالوس | ||
| 36°39′18″N 51°25′13″E / 36.65500°N 51.42028°E | ||
| Երկիր | ||
| Օսթան | Մազանդարան | |
| Շահրեստան | Չալուս | |
| Համայնք | Central District? | |
| ԲԾՄ | 26 մետր | |
| Բնակչություն | 65 196 մարդ (2016)[1] | |
| Հեռախոսային կոդ | 0191 | |
| Պաշտոնական կայք | chalus.ir(պարս.) | |
|
| ||
Չալուս (պարս.՝ چالوس), քաղաք Իրանի հյուսիսում, Մազանդարան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 65 196 մարդ (2016)[1]։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Մազանդարանի արևմտյան մասում` օսթանի վարչական կենտրոն Սարիից մոտ 143 կմ արևմուտք։ Տեղադրված է Կասպից ծովի ափին, Չալուս գետի ափերին։ Չալուսից անմիջապես արևելք Նոուշահր քաղաքն է։
Շրջանն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա։ Չալուսը խոշոր հանգստավայր է իրանցիների համար, քանի որ այնտեղ եղանակը հիանալի է և կան բազմաթիվ տեսարժան վայրեր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 65 196 մարդ, որոնք կազմում էին 22 166 տնտեսություն։ Չալուսը Մազանդարան օսթանի բնակչությամբ վեցերորդ ամենախոշոր քաղաքն է[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
| Տարի | 1956 | 1966 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 9 758[3] | 14 837[4] | 28 185[5] | 41 345[5] | 44 618[6] | 47 881[7] | 65 196[8] |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չալուսը կոչվում էր «Սալուս» կամ «Շալուս»։ Այն ունի երկար պատմություն, որում եղել են ապստամբություններ և պայքար տեղի իշխանության հետ, ինչպես նաև շրջափակում օտարերկրացիների կողմից։ Չալուսն ուներ մեծ մետաքսի գործարան, որը գործում էր 1936 թվականից մինչև 1958 թվականը։ Այն արտահանում էր գործվածներ և այլ մետաքսե արտադրանք տարբեր երկրներ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չալուսը համարվում է ամենաշատ այցելվող զբոսաշրջանային վայրերից մեկը։ Քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնվում է Նամակ Աբրուդ ժամանցային համալիրը, որը հագեցած է հյուրանոցներով, հանգստի վայրերով և ֆունիկուլյորով։ Հետաքրքրական տեսարժան վայրերից է նաև Չայխորան պալատը։ Այն ընդգրկված է Իրանի ազգային ժառանգության հուշարձանների մեջ։ Զբաղեցնում է 4000 քառ․ մետր տարածք։ Հին ժամանակներում շահերի համար ծառայել է որպես ժամանակավոր հանգստավայր։
Չալուսից 60 կմ հարավարևմուտք գտնվում են Թախթ ե Սոլեյման (4850մ)և Ալամ-կուխ (4335մ) լեռները։ Առաջինն իրենից ներկայացնում է հնավայր, որտեղ դեռևս պահպանվել են զրադաշտական ատրուշանի մնացորդները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ «Մազանդարան օսթանի քաղաքները» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ 5,0 5,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չալուս» հոդվածին։ |
| ||||||
