Դմիտրի Գրոմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Գրոմով
Ծնվել էմարտի 30, 1963(1963-03-30) (61 տարեկան)
ԾննդավայրՍիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԽարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ
 Dmitry Gromov Վիքիպահեստում

Դմիտրի Եվգենևիչ Գրոմով (ուկրաիներեն՝ Громов Дмитро Євгенович, մարտի 30, 1963(1963-03-30), Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆանտաստ գրող։ Համահեղինակ Օլեգ Լադիժենսկու հետ միասին հայտնի է Հենրի Լայոն Օլդի կեղծանվամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Գրոմովը ծնվել է 1963 թվականի մարտի 30-ին Սիմֆերոպոլում։ 1969 թվականին տեղափոխվել է Սևաստոպոլ (Ղրիմ), իսկ 1974 թվականին՝ Խարկով, որտեղ և բնակվում է մինչ օրս։ 1980 թվականին, ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվել է Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտի անօրգանական նյութերի տեխնոլոգիայի ֆակուլտետ։ 1986 թվականի ինստիտուտն գերազանցությամբ ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել «Կարբոնատ»-ում որպես ինժեներ-քիմիկոս։ 1988 թվականին ընդունվել է Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտի ընդհանուր և անօրգանական քիմիայի ամբիոնի ասպիրանտուրա, որն ավարտել է 1991 թվականին, սակայն ատենախոսություն չի պաշտպանել, քանի որ մինչ այդ գրեթե ամբողջությամբ անցել էր գրական գործունեության։

Ամուսնացել է 1989 թվականին, ունի 1989 թվականին ծնված որդի։

Հետաքրքրություններից է հարդ-ռոք ուղղության երաժշտությունը, մասնավորապես՝ Deep Purple խումբը, որի գործունեության մասին Դմիտրի Գրոմովը գրել և հրատարակել է մենագրություն, ունի կարատեի 2-րդ քյու (շագանակագույն գոտի), «Պելիկան» թատրոն-ստուդիայի դերասան է, որտեղ կատարել է շուրջ մեկ տասնյակ դերեր, որոնց կեսը՝ գլխավոր։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Լայոն Օլդի[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Գրոմովի գրական ստեղծագործությունների հիմնական մասը ստեղծվել է Հենրի Լայոն Օլդի կեղծանվամբ Օլեգ Լադիժենսկու համահեղինակությամբ։ Նրանց համատեղ ստեղծագործությունների մեծ մասը գրված է ֆանտաստիկայի ժանրում։

Համահեղինակությամբ նրանց գրական գործունեությունն սկսվել է 1990 թվականին։ Նրանց առաջին հրապարակումը «Գրավոր երջանկություն» պատմվածքն է (1991)։

Ինքնուրույն ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանտաստիկ ստեղծագործություններ պարբերաբար գրում է 1976 թվականից։ Առաջին տպագրված գործը «Մահվան կոորդինատները» (1991) պատմվածքն է։

2004 թվականին թողարկվել է «Broken circle» օպերան[1] Դմիտրի Գրոմովի բանաստեղծությունների հիման վրա։ Օպերան հիմնված է Գրոմովի «Խզված շրջան» պատմվածքի հիման վրա։ Ռոք օպերայի երաժշտությունը գրել է Ալեքսեյ Գորբովը։ Օպերայի սկավառակի թողարկումը զուգադիպել է Դմիտրի Գրոմովի ինքնուրույն պատմվածքների ու վիպակների «Անիծվածների ուղին» ժողովածուի հրատարակմանը, որը լույս է տեսել 2005 թվականին «Էկսմո» հրատարակչությունում։

Դմիտրի Գրոմովը գրել և հրատարակել է մենագրություն՝ նվիրված «Deep Purple» խմբին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Рок-опера на стихи Дмитрия Громова». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Գրոմով» հոդվածին։