Նեքա (քաղաք)
Արտաքին տեսք
| Իրանի քաղաք | ||
|---|---|---|
| Նեքա | ||
| պարս.՝ نكا | ||
| 36°39′3″N 53°17′57″E / 36.65083°N 53.29917°E | ||
| Երկիր | ||
| Օսթան | Մազանդարան | |
| Շահրեստան | Նեքա | |
| Համայնք | Central District? | |
| ԲԾՄ | 50 մետր | |
| Բնակչություն | 60 991 մարդ (2016)[1] | |
|
| ||
Նեքա (պարս.՝ نكا), քաղաք Իրանի հյուսիսում, Մազանդարան օսթանում, Նեքա շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 60 991 մարդ (2016)[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Մազանդարանի արևելյան մասում` օսթանի վարչական կենտրոն Սարիից մոտ 20 կմ հյուսիս-արևելք։ Տեղադրված է Էլբուրսի լեռների հարավային ստորոտին` Կասպից ծովի ափից 20 կմ հարավ։ Քաղաքով է անցնում Մազանդարանը Գորգանի հետ կապող թիվ 22 ավտոմայրուղին և երկաթգիծը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 60 991 մարդ, որոնք կազմում էին 19 357 տնտեսություն։ Նեքան Մազանդարան օսթանի բնակչությամբ յոթերորդ ամենախոշոր քաղաքն է[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
| Տարի | 1966 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 6 318[3] | 29 151[4] | 35 208[4] | 46 152[5] | 50 680[6] | 60 991[7] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ «Մազանդարան օսթանի քաղաքները» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- 1 2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեքա (քաղաք)» հոդվածին։ |
|
