Բուշեհր
Քաղաք | ||
---|---|---|
Բուշեհր | ||
بوشهر | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Նահանգ | Բուշեհրի նահանգ | |
Հիմնադրված է | 1736 թ. | |
ԲԾՄ | 8 մետր | |
Բնակչություն | 161 674 մարդ (2006) | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 0771 | |
Փոստային ինդեքսներ | 75131–75461 | |
Պաշտոնական կայք | bushehrcity.ir | |
| ||
Բուշեհր (պարսկերեն՝ بوشهر [buːˈʃehr]) ՝ քաղաք-նավահանգիստ Իրանի հարավում, Բուշեհրի նահանգի վարչական կենտրոնը։ Գտնվում է Իրանի հարավ- արևմուտքում, Պարսից ծոցի ափին։ Բնակչության թիվը՝ 161 674 մարդ (2006)[1]։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրում են, որ անվանումն առաջացել է արաբերեն աբու-շահր՝ «քաղաքների հայր» արտահայտությունից[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուշեհրը հիմնել է Նադիր շահը 1736 թվականին հին Ռիշեխր բնակավայրի տեղում։
18-րդ դարի վերջին անգլիացիները Բուշեհր ում կառուցեցին լիարժեք ռազմածովային բազա։ 19-րդ դարում Բուշեհրի նավահանգիստը դարձավ Պարսից ծոցի խոշորագույն նավահանգիստներից մեկը։ 1856-1857 թվականների Անգլո-պարսկական պատերազմի ժամանակ 1856 թվականին անգլիացիները գրավեցին քաղաքը։ Քաղաքի կայազորը հանձնվեց 1856 թվականի դեկտեմբերի 9-ին։
Համաշխարհային պատերազմի ժամանակ 1915 թվականին քաղաքը երկրորդ անգամ գրավվեց անգլիացիների կողմից՝ խոչնդոտելով գերմանացիների տիրապետությանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բուշեհրը մի քանի այլ քաղաքների հետ հանդիսանում էր հիմնական նավահանգիստ, որով ԽՍՀՄ էին տեղապոխվում ապրանքներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության մեծ մասը կազմում են Շիա իսլամացիները։ Քաղաքում բնակվում են նաև արաբների և աֆրիկացիների փոքրամասնություններ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուշեհրը գտնվում է Իրանի հարավ-արևմուտքում, Պարսից ծոցի ափին։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուշեհրի մոտ կառուցվում է ատոմային էլեկտրակայան։ Շինարարությունը սկսել է գերմանացի կոնցեռնը (Kraftwerk Union) և դադարեցվել է 1980 թվականին։ 1992 թվականին Ռուսաստանի և Իրանի միջև կնքվում է միջկառավարական համաձայնագիր։ 1998 թվականին ՀՖԲ վերսկսեց շինարարությունը, սակայն Իրանի առաջադրած պայմանների պատճառով շինարարությունը ձգձքվեց[3][4]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bushehr Travel Guide
- Bushehr, The Persian Gulf Archived 2005-12-25 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.populationmondiale.com/inserer.html
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
- ↑ http://www.ase.atomstroyexport.ru/
- ↑ http://www.atominfo.ru/index.html
|