Բորազջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բորազջան
պարս.՝ برازجان
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԲուշեհր
ՇահրեստանԴաշտեստան
Հիմնադրված է1928 թ.
ԲԾՄ70 մետր
Բնակչություն110 567 մարդ (2016)[1][2]
Պաշտոնական կայքborazjan.ir(պարս.)
Բորազջան (Իրան)##
Բորազջան (Իրան)

Բորազջան (պարս.՝ برازجان), քաղաք Իրանի հարավում, Բուշեհր օսթանում։ Հանդիսանում է Դաշտեստան շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 110 567 մարդ (2016)[1][2]։

Քաղաքը գտնվում է Բուշեհր օսթանի կենտրոնական մասում` վարչական կենտրոն Բուշեհրից մոտ 50 կմ հյուսիս-արևելք` հարևան Ֆարս օսթանի մայրաքաղաք Շիրազ տանող ճանապարհի վրա։ Ներկայիս քաղաքը հիմնադրվել է XVIII դարի վերջում[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 110 567 մարդ, որոնք կազմում էին 31 261 տնտեսություն[4]։ Բորազջանը Բուշեհր օսթանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է Բուշեհրից հետո[5]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 20 357[6] 64 144[7] 75 841[8] 80 161[8] 92 221[9] 95 449[10] 110 567[4]

Բնակիչները հիմնականում շիա իսլամ դավանող պարսիկներ են[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 «BORĀZJĀN» (անգլերեն). Encyclopaedia Iranica.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  5. «IRAN: Bushehr» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. «BORĀZJĀN». Encyclopædia Iranica (անգլ.).
  8. 8,0 8,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  10. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորազջան» հոդվածին։