Բանդար Գանավե
Արտաքին տեսք
| Քաղաք | ||
|---|---|---|
| Բանդար Գանավե | ||
| պարս.՝ بندرگناوه | ||
| Երկիր | ||
| Օսթան | Բուշեհր | |
| Շահրեստան | Գանավե | |
| Համայնք | Central District? | |
| ԲԾՄ | 8 մետր | |
| Բնակչություն | 73 472 մարդ (2016)[1] | |
| Պաշտոնական կայք | genavehcity.ir(պարս.) | |
|
| ||
Բանդար Գանավե (պարս.՝ بندرگناوه), նավահանգստային քաղաք Իրանի հարավում, Բուշեհր օսթանում։ Հանդիսանում է Գանավե շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 73 472 մարդ (2016)[1]։
Քաղաքը գտնվում է Բուշեհր օսթանի հյուսիսային մասում, վարչական կենտրոն Բուշեհրից մոտ 70 կմ հյուսիս-արևմուտք` Պարսից ծոցի ափին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 73 472 մարդ, որոնք կազմում էին 19 977 տնտեսություն[2]։ Բանդար Գանավեն Բուշեհր օսթանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է Բուշեհրից և Բորազջանից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
| Տարի | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 48 604[4] | 50 252[4] | 59 291[5] | 64 110[6] | 73 472[2] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: Bushehr» (անգլերեն).
- ↑ 4,0 4,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանդար Գանավե» հոդվածին։ |
| ||||||
