Jump to content

Դամղան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Դամղան
պարս.՝ دامغان
36°10′5″N 54°20′53″E / 36.16806°N 54.34806°E / 36.16806; 54.34806
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՍեմնան
ՇահրեստանԴամղան
ՀամայնքCentral District?
Մակերես21 կմ²
ԲԾՄ1154 մետր
Բնակչություն59 106 մարդ (2016)[1]
Հեռախոսային կոդ0232
Պաշտոնական կայքdamghan.ir(պարս.)
Դամղան (Իրան)##
Դամղան (Իրան)

Դամղան [2] (պարս.՝ دامغان), քաղաք Իրանի հյուսիսում՝ Սեմնան օսթանում, Դամղան շահրեստանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Թեհրանից 342 կմ հեռավորության վրա՝ Մաշհադ մայրուղու վրա։ Հայտնի է շատ բարակ պատիճով պիստակի և նուշի առևտրով։

Միջնադարում այն եղել է տարածաշրջանի կարևոր քաղաքը՝ Քումիս (Qumis կամ Qoomes) գավառի մայրաքաղաքը։ Դրանով է անցել Մետաքսի ճանապարհը, որը 1723 թվականին ավերվել է աֆղանների կողմից։ Աղետը վերապրած որոշ մարդիկ նշել են, որ քաղաքում եղել է խոշոր ճարտարապետական հուշարձան՝ Թարիհանե տաճարը (պարս.՝ پرستشگاه تاریخانه), որը նաև անվանել են Թարիհանե մզկիթ (պարս.՝ مسجد تاریخانه)։ Տաճարն առանձնանում էր հսկայական սյուներով և փայտե փորագրված որմնանկարներով, ինչպես նաև 11-րդ դարի երկու մինարեթներով։ Քաղաքից ոչ հեռու գտնվում են հին հունական պոլիսի՝ Հեկատոմփլոսի (անգլ.՝ Hecatompylos, հուն․՝ Ἑκατόμπυλος ) մնացորդները։ Դամղանի արևմտյան մասում գտնվում են խոշոր քառակուսի կառույցի ավերակներ՝ միջնաբերդ՝ փոքր սպիտակ շինություններով, որը կոչվում է Մոլուդ Խանե (Molud Khaneh), ինչը նշանակում է «ծննդյան տուն»։ Այստեղ 1772 թվականին ծնվել է Ֆաթհ Ալի շահը։ Թարի Խանեն թերևս ամենահին մզկիթն է Իրանի տարածքում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 59 106 մարդ, որոնք կազմում էին 18 417 տնտեսություն[3]։ Դամղանը Սեմնան օսթանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է Սեմնանից և Շահրուդից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Բնակչության թվաքանակը
19561966198619911996200620112016
8 909[5]13 197[6]34 05740 954[7]49 204[7]57 331[8]58 770[9]59 106[3]

Ազգային կազմում գերակշռում են պարսիկները, իսկ դավանանքայինում՝ շիա մուսուլմանները։

Հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դամղանի համալսարան
  • Դամղանի իսլամական համալսարան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. Атлас Мира. — М.: ПКО «Картография» Федерельного агентства геодезии и картографии Министерства транспорта Российской Федерации: Издательство Оникс, 2007 — стр. 128
  3. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. «IRAN: Semnan» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. 1 2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամղան» հոդվածին։