Արդաբիլի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արդաբիլ (օսթան)ից)
Արդաբիլ օսթան
պարս.՝ استان اردبیل
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնԱրդաբիլ
Բնակչություն1 270 420 մարդ (2016)[1]
Տարածք17 800 կմ²
Սահմանակցում էԱստարայի շրջան, Lerik District?, Yardimli District?, Jalilabad District?, Bilasuvar District?, Imishli District?, Բայլականի շրջան, Ֆիզուլիի շրջան, Արևելյան Ադրբեջան, Զանջան և Գիլան
Ժամային գոտիUTC
ISO 3166-2 կոդIR-24
Հեռախոսային կոդ0451
ardabil.ostan-ar.ir(պարս.)

Արդաբիլ օսթան (պարսկերեն՝ استان اردبیل, կարդ.` Օսթան-է Արդաբիլ) օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևմուտքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հարավ-արևելքից սահմանակից է Գիլան, հարավ-արևմուտքից` Զանջան, արևմուտքից` Արևելյան Ադրբեջան օսթաններին, հյուսիսից` Ադրբեջանին։ Օսթանի տարածքը կազմում է 17 800 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 1 270 420 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Արդաբիլ քաղաքն է։

Օսթանը ձևավորվել է 1993 թվականին՝ Արևելյան Ադրբեջան օսթանի արևելյան շրջանների անջատման արդյունքում[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 209 968 մարդ` 281 433 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 248 488 մարդ, որոնք ապրում էին 337 943 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 270 420 մարդ 377 423 տնտեսություններում[6]։

Խոշոր քաղաքներն են Արդաբիլը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 529 374 մարդ), Փարսաբադը (93 387 մարդ), Մեշգինշահրը (74 109 մարդ), Խալխալը (39 304 մարդ), Գերմին (28 967 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում ապրում է 866 034 կամ օսթանի բնակչության 68,2%-ը[6]։

Բնակիչները հիմնականում ադրբեջանցիներ են, բնակվում են նաև թալիշներ և իրանական թաթեր, Խալխալի շրջանում` նաև քրդեր[8]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանը բաժանված է 12 շահրեստանների (գավառների).

Արդաբիլ օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2006[4] Բնակ. 2011[5] Բնակ. 2016[6] Վարչ. կենտրոն
Ասլանդուզ շահրեստան1 Ասլանդուզ
Արդաբիլ շահրեստան 542 930 564 365 605 992 Արդաբիլ
Բիլե Սավար շահրեստան 54 471 53 768 51 404 Բիլե Սավար
Գերմի շահրեստան 89 248 84 267 76 901 Գերմի
Խալխալ շահրեստան 92 315 92 332 86 731 Խալխալ
Քովսար շահրեստան 27 472 26 198 22 127 Գիվի
Մեշգինշահր շահրեստան 156 141 151 156 149 941 Մեշգինշահր
Նամին շահրեստան 59 242 61 333 60 659 Նամին
Նիր շահրեստան 23 573 23 656 20 864 Նիր
Սարեյն շահրեստան2 18 231 18 200 Սարեյն
Ունգութ շահրեստան3 Թազաքանդ Անգութ
Փարսաբադ շահրեստան 164 576 173 182 177 601 Փարսաբադ
Ընդհանուր 1 209 968 1 248 488 1 270 420
1Առանձնացվել է Փարսաբադ շահրեստանից 2017 թ.
2Առանձնացվել է Արդաբիլ շահրեստանից
3Առանձնացվել է Գերմի շահրեստանից 2020 թ.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. Iran Provinces
  3. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2019 թ. մարտի 22-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
  8. «گذری بر تاریخچه کُردهای خلخال».

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]