Քարաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Քարաջ
պարս․՝ کرج
Banafshé Park - panoramio (1).jpg
տեսարան Քարաջից
Կոորդինատներ: 35°50′08″ հս․ լ. 51°00′37″ ավ. ե. / 35.83556° հս․. լ. 51.01028° ավ. ե. / 35.83556; 51.01028
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱլբորզի նահանգ
ՇահրեսթանՔարաջի գավառ
ԲախշՔարաջի շրջան
Մակերես1419 կմ²
ԲԾՄ1312 մետր
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուպարսկերեն, ադրբեջաներեն
Բնակչություն1,970,000 մարդ (2012)
Ազգային կազմպարսիկներ, ազարիներ, գիլանցիներ, մազանդարանցիներ
Ժամային գոտիUTC+3.30, ամառը UTC+4.3
Հեռախոսային կոդ026
Պաշտոնական կայքkaraj.ir/portal/home/
##Քարաջ (Իրան)
Red pog.png

Քարաջ (արաբ․՝ کرج‎‎), քաղաք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում։ Ալբորզի նահանգի կենտրոնն է, գտնվում է Քարաջի գավառում, հանդիսանում է նաև համանուն շրջանի կենտրոնը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է երկրի հյուսիսում՝ Ալբորզի ստորոտին։ Մայրաքաղաք Թեհրանից գտնվում է 20 կմ հեռավորության վրա՝ արևմտյան ուղղությամբ: Ծովի մակարդակից բարձր է 1,312 մ:

Կլիման չորային է, կլիմայի վրա ազդեցություն են թողնում լեռները, որոնք գտնվում են քաղաքի մերձակայքում: Ամռանը շոգ է, խիստ սակավաթիվ անձրևներով, ջերմաստիճանն առանձնապես բարձր է լինում հուլիսին և օգոստոսին: Ձմեռը շատ ցուրտ չէ, բայց կարող են լինել ջերմաստիճանի կտրուկ անկումներ և սառնամանիքներ[1]: Տեղումնառատ են նոյեմբեր-մարտ ամիսները:

Բնակչության ճնշող մեծամասնությունը պարսիկներ (53%) և ազարիներ (30%) են, ապրում են նաև քրդեր, գիլանցիներ, մազանդարանցիներ, լոռեր և այլ ազգեր:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարաջի տարածքում գտնվող առաջին բնակավայրերը թվագրվում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի[2]: Քաղաքի Խուրվին վարչական շրջանը բնակեցված է եղել բրոնզե դարից, իսկ եւ Քելաքի շրջանը՝ երկաթե դարից ի վեր: Շահրիար գավառի արևմտյան մասում՝ լեռան վրա, գտնվել է Թահթե Ռոստամ հնավայրը, որը կառուցվել էր Պարթևական դարաշրջանում որպես զրադաշտական ատրուշան:

Karaj taleghani.jpg

Քաղաքը Թեհրանի հետ կապ էր հաստատում Սեֆյանների ժամանակ կառուցած կամուրջի միջոցով, որը գործել է մինչև նախորդ դարի վերջ: Նույն դարաշրջանում է կառուցվել նաև Շահ Աբբասի քարվանսարան: Ղաջարիների տիրապետության ժամանակ՝ 1810-ական թվականներին, այստեղ կառուցվում է Սոլեյմանիեի պալատը՝ որպես պարսից թագաժառանգի ամառանոց[3] (այժմ՝ Թեհրանի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետ): Առանձնապես հայտնի է Մորվարիդ (մարգարտե) պալատը, որը թվագրվում է 20-րդ դարի՝ Փահլավիների շրջանին:

20-րդ դարում քաղաքի ինտենսիվ զարգացումը հնարավորություն տվեց քաղաքին՝ դառնալու Իրանի[1] արդյունաբերական ամենախոշոր կենտրոններից մեկը: Այժմ այստեղով անցնում են Կասպից ծովից Թեհրան ուղարկվող բեռները: Քարաջը մայրաքաղաքի հետ կապված է ավտոխճուղով, երկաթգծով և մետրոյի գծով: Այստեղ է գտնվում «Փայամ» օդանավակայանը[1]: Այստեղ բացվել են Խարազմի համալսարանը (1919), Գոլշահր մետրոկայանը (1998), Էնղելաբ մարզադաշտը (2001), Ալբորզի բժշկական համալսարանը (2010), քիմիական արդյունաբերության գործարաններ:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարգարտե դղյակ (պարս․՝ کاخ مروارید‎` քախե մորավարիդ). կառուցվել է 1966-1968 թվականներին, Մոհամեդ-Ռեզա Փեհլևիի քրոջ՝ Շամս Փեհլևիի պատվերով, Ուեսլի Փիթերսի և Ֆրենկ Լլոյդ Ռայթի նախագծով: դղյակի մակերեսը 111 հեկտար է: Դղյակի ներսում գտնվող բոլոր տարածքները նման են մարգարտահատիկների, ինչն էլ անվան ծագման հիմնական պատճառն է[4]:
  • Բացվող այգի (պարս․՝ فاتح՝ ֆաթեհ). գտնվում է Ջահանշահր թաղամասում, անմիջապես այգուն հարող տարածքում կան ավանդական և ժամանակակից[5] ռեստորաններ:
  • Չամրան պարտեզ (պարս․՝ چمران‎). այն մասամբ կազմված է բնական աճող ծառերից, մասամբ՝ արհեստական տնկված[6]:

Դեմավենդ լեռան վրա՝ քաղաքից ոչ շատ հեռու, գործում են լեռնադահուկային հանգստյան գոտիներ, այդ թվում՝ Դիզինը, որը համարվում է լավագույնն Իրանում: Նաև աչքի են ընկնում Շեմշաքը (իրանական ամենահին հանգստյան գոտին) և Թոշալը[1]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Города Ирана. Кередж | Статья на awaytravel.ru
  2. L. van den Berghe, La nécropole de Khūrvīn, Istanbul, Nederlands Historisch-Archaeologisch Instituut in het Nabije Oosten, 1964.
  3. Iranica, KARAJ i. Modern City
  4. معرفی مکان های دیدنی کرج
  5. باغ فاتح کرج
  6. پارک چمران کرج