Լոռեր
Արտաքին տեսք
| Լոռեր لرهای ایران | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ընդհանուր քանակ | ||||||||||||
|
մինչև 5,000,000 |
||||||||||||
| Բնակեցում | ||||||||||||
| ||||||||||||
| Լեզու(ներ) | ||||||||||||
| Լոռերեն | ||||||||||||
| Հավատք(ներ) | ||||||||||||
| Շիա իսլամ |
Լոռեր (պարս.՝ لُر), իրանալեզու ժողովուրդ, որն ապրում է արևմտյան Իրանում, Զագրոսի լեռներում։ Լոռերի ընդհանուր քանակը գնահատվում է 3-8 մլն։ Իրենցից ներկայացնում են 4 բարեկամական ցեղային խմբեր՝ փիշ–ե կուհա ու փոշտ–ե կուհա Լոռեսթանում և մամասանի ու կուհգիլուե Ֆարսում։ Խոսում են լոռերեն լեզվով, որը պատկանում է հնդեվրոպական լեզուների իրանական խմբի արևմտաիրանական ենթախմբին։ Հավատացյալները դավանում են իսլամի շիա ճյուղը։ Կա վարկած, որ Լոռերը գոյացել են հին էլամական բնակչության և եկվոր հարավիրանական ճյուղի ցեղերից։ Անցյալում հիմնականում ներկայանում էին որպես քոչվոր անասնապահներ։ Այժմ մեծամասնությունը վարում է նստակյաց կյանք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Iran». The World Factbook. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Iran» (PDF). New America Foundation. 2009 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Luri». PeopleGroups.org. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.britannica.com/EBchecked/topic/351736/Lur
- http://gatchina3000.ru/big/071/753_bolshaya-sovetskaya.htm
| ||||||||||||||||||||||
| |||||||||||||||||