Բախտիարներ
Բախտիարներ (պարսկերեն՝ بختیاری), ցեղերի խումբ հարավ–արևմտյան Իրանում։ Համարվում են Իրանի հնագույն բնակիչները։
Բնակվում են հիմնականում Լուրիստանում, ընդհանուր թիվը մոտ 1 միլիոն է (2001)[1]։ Լեզուն պատկանում է իրանական լեզուների հյուսիսարևմտյան ճյուղին։ Բախտիարները շիա դավանանքի մահմեդականներ են։ Նրանց մոտ պահպանվել են տոհմատիրական հարաբերությունների մնացորդներ։ Հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Трубецкой В․ В․, Бахтиары, М․, 1966․
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Bakhtyari (people)»։ ethnologue
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 240)։ ![]() |
|