Աֆանասի Կրասովսկի
Աֆանասի Իվանի Կրասովսկի (հունվարի 17 (28), 1781, Լեբեդինսկի շրջան, Kharkov Viceroyalty, Ռուսական կայսրություն - մայիսի 18 (30), 1843, Կիև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս գեներալ-լեյտենանտ։
Ռազմական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է Ֆրանսիայի դեմ 1805-1807 թվականների, 1806-1812 թվականների ռուս-թուրքական, 1812 թվականի հայրենական պատերազմներին և 1813-1814 թվականների ռուսական բանակի արտասահմանյան արշավանքներին։ 1826 թվականին նշանակվել է Առանձին Կովկասյան կորպուսի 20-րդ դիվիզիայի հրամանատար և մասնակցել 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմին։ Աչքի է ընկել Օշականի ճակատամարտում, Սարդարապատի և Երևանի բերդերի գրավման ժամանակ։ 1827 թվականին նշանակվել է Երևանի ժամանակավոր վարչության, 1828 թվականին՝ Հայկական մարզի (1828-1840) պետ, բայց շուտով ազատվել է պաշտոնից Ի. Պասկևիչի խարդավանքներով։ Աֆանասի Կրասովսկին մոտ էր կանգնած հայկական շրջաններին, հատկապես Ներսես Աշտարակեցուն։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 682)։ ![]() |