Նախճավան (քաղաք)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նախճավան (այլ կիրառումներ)
Նախճավան (քաղաք)
| Երկիր | Իրան | |
|---|---|---|
| Վարչատարածքային միավոր | • Ուրմիա շահրեստան • Nazlu District • Nazlu-e Shomali Rural District | |
| Կոորդինատներ | 37°42′42″N 45°6′12″E | |

Նախճավան, կամ Նախիջևան թափա, քաղաք Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի Այլի գավառում։ Հետագայում մտել է Սալմաստի գավառի մեջ։ Հայ պատմիչներից առաջինը հիշատակում է Սեբեոսը։ Գտնվում է Ուրմիա քաղաքից հյուսիս-արևելք, Կապուտան (Ուրմիո) լճի ափին։ 20-րդ դարի սկզբին անշքացել, դարձել էր փոքրիկ գյուղ, որի հայ բնակիչների մեծ մասը փոխադրվել է այլ վայրեր։
Ըստ ավանդության այդտեղ է գտնվում Նոյի կնոջ՝ Նոյեմզարի դամբարանը։ Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Նոյեմզարը եղել է Նոյի քույրը, և իր դամբարանը գտնվել է Նախիջևանի հյուսիսարևմտյան մասում` նախկին հայկական գերեզմանատանը։ Դամբարանը եղել է գետնահարկով և ամբողջովին ավերվել է 20-րդ դարի սկզբին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 49 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 167)։ |