Կոջեթի բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոջեթի բերդ
Կոջեթի բերդ
ՏեսակԱմրոց
ՏեղագրությունՏայք Նահանգ
Գտնվում է ափինՃորոխ գետի ձախ ափին
ԵրկիրԹուրքիա
Ընթացիկ
սեփականատեր
ավերված

Կոջեթի բերդ, Տայք աշխարհի բերդերից մեկը, որը գտնվում էր Ճորոխի ավազանի մեջ, գետի ձախ ափի վրա։

Բերդի մասին հիշատակել է Ատրպետը իր «Ճորոխի ավազանը» գրության մեջ.

Կոջէթի ամրոցը ցոյց է տալիս որ միեւնոյն նախարարը իրար մօտ շինել էր տալիս ամրոց բերդեր, գանձարան, կանանոց, մանկանոց, որոնք իրարու հետ յաճախ ներքին կապով էին միացած[1]։

Կոջեթի բերդը Կիվլիստանի իշխանության մաս է կազմել և հայ մելիքների գլխավոր ամրոցներից մեկն է եղել։ Ամրոցի մոտ շատ են տեղի ունեցել արյունարբու պատերազմներ թաթարների և օսմանների հետ։ Պատերազմների ընթացքում Կոջեթի մելիքները քաջությամբ են պաշտպանվել թշնամիներից։ Խամոայի մելիքության իշխամության ավարտի հետ ավարտվել է նաև Կոջեթի մելիքների իշխանությունը։ Բերդը լքվել է և ամայացել։ Ժամանակի ընթացքում քայքայվել է։ Ներկայումս պահպանվել է երբեմնի հզոր և ամուր բերդից միայն պարսպաշարի որոշ հատվածներ[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ատրպետ, Ճորոխի աւազանը, Վիեննա, 1929թ, էջ 114
  2. Մ. Հովհաննիսյան, Հայաստանի բերդերը, Վենետիկ, Սուրբ Ղազար կղզի, 1977թ
  3. Յակոբեան Բ. Ա., Մանր ժամանակագրութիւններ, հատոր Ա, Երեւան, 1956, էջ 35