Jump to content

Ագարակ (Թորթումի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)


Ագարակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Թորթումի գավառակում` Արդահանից Օլթի տանող ճանապարհին։ Ագարակը հին հայկական գյուղ է և նախկինում գտնվելիս է եղել Տայոց աշխարհի Պարտիզացփոր գավառի մեջ։

Ռուսական քարտեզներում գյուղը սովորաբար նշվում է Էկրեկ անվանումով։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում հիմնականում բնակվում էին թուրքեր և լազեր։ 1913 թվականին գյուղում կար նաև հայկական 50 ընտանիք` 403 բնակչով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականի դրությամբ գյուղում պահպանվել էր XI դարում Սմբատ Կիսկացու կողմից կառուցված եկեղեցին, որի վրա կար հունարեն և վրացերեն արձանագրություններ։ Գյուղի մոտ է գտնվում Ս. Ստեփանոս եկեղեցու ավերակները[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 18