Jump to content

Օլթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օլթի (քաղաք)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օլթի (այլ կիրառումներ)
Քաղաք
թուրքերեն՝ Oltu
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքԷրզրումի մարզ[1]
ՔաղաքապետԷյուփ Թեփե
Այլ անվանումներՈղթիկ, Ուղտիք
Մակերես1380 կմ²
ԲԾՄ1275 մետր
Բնակչություն30.073 մարդ (2000)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ442
Ավտոմոբիլային կոդ25
Պաշտոնական կայքoltu-bld.gov.tr
Օլթի (Թուրքիա)##
Օլթի (Թուրքիա)

Օլթի (թուրքերեն՝ Oltu), քաղաք (ավան, բերդաքաղաք, գյուղաքաղաք, քաղաքավան) Էրզրումի մարզում, համանուն շրջանի շրջկենտրոնը։ Տեղակայված է Ճորոխ գետի աջակողմյան վտակ Օլթիի ափին։ Բնակչությունը՝ 20,305 մարդ (2008 թ տվյալներ)։

Նախքան Մեծ եղեռնը Օլթին, որն այն ժամանակ գտնվում էր Ռուսական կայսրության կազմում, ունեցել է 1090 տուն բնակչություն, որից մոտ 1000 հայեր էին[2]։

Քաղաքն ունեցել է հետևյալ անվանումները․ Աղթիք, Ոլթի, Ոխտիք, Ողթիք, Ուխթաց ավան, Ուխթիք, Ուխթյաց քաղաք, Ուխտիք, Ուխտյաց քաղաք, Ուղթիս, Ուղթիք, Ուղտյաց քաղաք, Օլթիս, Օլթիսի, Օլտի, Օխտիք։

Կլիմա և աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի մեղմ կլիմա։ Գավառը շրջապատված է կանաչապատ լեռներով և բլուրներով։ Շրջապատում տարածված են ընդարձակ այգիներ։

Քաղաքի շրջակայքում փռված էին ընդարձակ և բերրի հողատարածություններ, որոնք ոռոգվում էին Օլթիի գետով և նրա վտակներով։

Բնակավայրը հնում մտնում էր Մեծ Հայքի Տայք նահանգի Ոքաղե գավառի կազմի մեջ և հայտնի էր Ողթիք, Ուխթիք, Ուխտյաց քաղաք անվանումներով, որոնց աղավաղումից էլ առաջացել է Օլթի անվանումը։

Բնակավայրի մասին առաջին անգամ հիշատակվել է X-XI դարերում։ Նրա մասին վկայություններ ունեն Հովհաննես Դրասխանակերտցին (X դար), Ասողիկը (X-XI դարեր), Արիստակես Լաստիվերցին (XI դար) և ուրիշներ։ Սակայն Օլթին գոյություն է ունեցել ավելի վաղ ժամանակներից։

Օլթին ժամանակին պատկանել է Մամիկոնյանների նախարարական տանը, հետո անցել է Բագրատունիներին։ X-XI դարերում եղել է Տայքի կյուրապաղատության կենտրոնը։ 1001 թվականին՝ վերջինիս անկումից հետո, միացվել է Բյուզանդական կայսրությանը։ Հետագայում, քաղաքը մնալով հիմնականում հայաբնակ, գտնվել է սելջուկ թուրքերի, մոնղոլների, թուրքմենական ցեղերի, իսկ XVI դարում Թուրքիայի տիրապետության տալ։ Այդ ժամանակաընթացքում քաղաքը բազմիցս ավերվել և անշքացել է։

1877-1878 թվականների ռուս֊թուրքական պատերազմից հետո միացվեց Ռուսաստանին։ 1915 թվականին քաղաքը ժամանակավորապես անցել է թուրքերին, որի պատճառով այն դարձավ կռիվների թատերաբեմ։ 1918 թվականին թուրքական զորքերը կրկին վերագրավեցին քաղաքը, տեղահանեցին և գրեթե ամբողջովին կոտորեցին հայ բնակչությանը։ Սակավաթիվ փրկվածները գաղթել են Հարավային Կովկաս և այլ երկրներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1870-ական թվականներին ուներ 142 տուն, 1878 թվականին՝ 1092 տուն բնակիչ, որից 1000 տունը՝ հայեր, 200֊ը՝ տեղաբնակներ, մնացածը՝ վերաբնակիչներ։ 1914 թվականին ուներ 3258 բնակիչ, որից 2188֊ը հայեր էին։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունը, արհեստներն ու առևտուրն էր։ Նաև զբաղվում էին հացահատիկային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։

Հին ժամանակներից Օլթին կապված էր Կարինի, Արդահանի և Սև ծովի առափնյա շրջանների հետ։ Սակայն հին և միջին դարերում չէր դարձել նշանակալի առևտրի կենտրոն։ Ռուսաստանին միանալուց հետո Օլթին խճուղիով և եկրաթուղիով կապվում է Կարսի և Սարիղամիշի հետ։ Կառուցվում են նոր խանութներ, քարավանատներ, մթերանոցներ։ Աշխուժանում է առևտրային կյանքը։

Քաղաքում գործող արհեստներն էին դարբնությունը, մանածագործությունը, ջուլհակությունըմ պղնձագործությունը, արծաթագործությունը և այլն։ Արտահանվում էր քարաղ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի արևմտյան մասում գտնվում են հին Ուխտյաց կամ Ոքաղե բերդի ավերակները։ Բերդի տարածքում գտնվում էր Տիրամոր եկեղեցին, որը վերածվել էր վանքի։ Օլթին ուներ նաև Ս․ Գևորգ և Ս․ Հովհաննես անուններով հայկական եկեղեցիներ։ Նշանավոր է նաև Օլթի գետի կամուրջը, որը մինչև այժմ կանգուն է[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. Հայկական հարց, հանրագիտարան, Երևան, 1996, էջ 463
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 462