Բանակի տաճար
Բանակի տաճար | |
| Վանքային համալիր | |
|---|---|
Բանակ վանքը | |
| Տեղադրություն | Արևմտյան Հայաստան, Տայք |
| Աշխարհ | Տայք |
| Երկիր | |
| Պատմական երկիր | Հայաստանի Էմիրություն, |
| Կրոնադավանանք | |
Ճարտարապետություն | |
| Կարգավիճակ | Ավերակներ |
| Ակտիվ է | Ոչ |
| Ճարտարապ. տիպ | Զվարթնոցատիպ է։ Եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջություն կազմող կենտրոնակազմ գմբեթավոր հորինվածք է |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 652 |
| Կառուցման ավարտ | 658 |
| Ավերում | 1877 թ. |
| 40°40′5.02″N 42°16′11.86″E / 40.6680611°N 42.2699611°E | |

Բանակի տաճար, հայկական վանական համալիր պատմական Տայք նահանգում (ներկայիս Էրզրումի նահանգի Բանակ (Փենեք) գյուղում)։ 16-րդ դարում թուրքերի արշավանքի հետևանքով լքվել է, հետագայում՝ ավերվել։
Բանակ բնակավայրը գտնվում էր Տայքի Բերդացփոր գավառում /այժմ՝ Փենեք/։ Այն ի սկզբանե Արշակունիների օրոք եղել է հայոց բանակի կենտրոնակայանը, որտեղից էլ բնակավայրի Բանակ և Բանակ արքունի անվանման հիշատակությունները։ Գյուղի եկեղեցին, որը կառուցվել էր 652-658 թթ. Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք, զվարթնոցատիպ է։ 9-րդ դ. այն վերանորոգվել է Ատրներսեհ իշխանի պատվերով Կյուրիկե Բանակցու կողմից։ Եկեղեցին կանգուն է եղել մինչև 17-րդ դարը։ 20-րդ դ. սկզբին դեռևս կարելի էր տեսնել եկեղեցու երկու հարկերը։
Տայքի հուշարձանների իսկական հրաշալիքներ լինելը վկայված է տարբեր հեղինակների կողմից։ 17-րդ դ. հայ հեղինակ Հակոբ Կարնեցին չի թաքցնում իր հիացմունքը՝ համեմատելով դրանք Կ.Պոլսի Սբ. Սոֆիայի տաճարի հետ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանակ տաճար, Արևմտյան Հայաստան, Տայք
- Բանակ տաճար
- Բանակ տաճարի մերձակայքի լեռը
- Բանակ տաճար
- Բանակ տաճար
- Բանակ տաճար
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 269)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանակի տաճար» հոդվածին։ |
|

