Արշակ Ա
Արշակ Ա | |
---|---|
Մեծ Հայքի Արքա | |
Իշխանություն | 34–35 թթ. |
Ծնվել է՝ | անհայտ |
Մահացել է՝ | 35 |
Հաջորդող | Միհրդատ |
Տոհմ | Ժամանակն անիշխանության |
քաղաքական գործիչ և գերիշխան | |
Հայր | Արտավան Գ |
Արշակ Ա (անհայտ - 35), Հայոց թագավոր 34 թվականից։
Պարթևաց թագավոր Արտավան Գ–ի որդին։
Հաջորդել է Զենոն-Արտաշեսին՝ հայկական ավագանու համաձայնությամբ։ Հայաստանում Հռոմի հեղինակությունը պահպանելու և պարթևական վտանգը կանխելու համար Տիբերիոս կայսրը 35 թ–ին մեծաթիվ ուժեր է ուղարկել Արևելք, միաժամանակ իբերական, աղվանական և սարմատական ցեղերին հրահրել Հայաստանի ու Պարթևստանի դեմ։ Իբերիայի թագավոր Փարսմանի եղբայր Միհրդատը, Հռոմի դրդմամբ, դավով սպանել է Արշակին և նստել Հայոց գահին։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 105)։ ![]() |