Ապաստարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ապաստարան, կառույց, որը ապահովում է բնակչության պաշտպանությունը ժամանակակից բոլոր տեսակի զենքերի վնասող գործոններից, դրանցից առաջացած երկրորդային վնասող միջոցներից, կրակից, ծուխից, գազից և արդյունաբերական թունավոր նյութերից։

Ապաստարանները դասակարգվում են.

  • ըստ պաշտպանական հատկության լինում 4 դասի,
  • ըստ տարողության լինում են փոքր՝ մինչև 150 մարդ, միջին՝ 150-300, խոշոր՝ 300-ից ավելի,
  • ըստ տեղադրման (կառուցման վայրի) լինում են՝ նկուղային հարկերում տեղադրված և առանձին տեղադրված (շենքից դուրս կառուցված),
  • ըստ զտիչ-օդափոխիչ սարքի ապահովման լինում են գործարանային և պարզագույն տիպի (պատրաստված ձեռքի տակ եղած նյութերից),
  • ըստ կառուցման ժամկետի լինում են՝ վաղօրոք, դեռևս խաղաղ տարիներին կառուցված և արագընթաց մեթոդով կառուցված (կառուցվում են հակառակորդի հարձակման վտանգի կամ այլ անհրաժեշտության դեպքում)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խ. Դանիելյան, Հ. Դանիելյան, Հ Հակոբյան, Ս. Հակոբյան, Մ. Սարգսյան, «Քաղացիական պաշտպանության և արտակարգ իրավիծակների հիմնահարցեր», էջ 142

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]