Աշոցք (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աշոցք (այլ կիրառումներ)
Աշոցք
Բնութագիր
Երկարություն 20 կիլոմետր
Ավազանի մակերես 197 կմ²
Ջրի ծախս 4,1 մ³/վ
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայում Քարախաչի լեռնանցք
 · Գետաբերանի տեղակայում Ախուրյան
Տեղակայում
Հոսող հոսքեր Կաթսայաջուր, Հարթաշեն և Վարդաղբյուր
Երկիր Հայաստան
Երկրամաս Շիրակի մարզ

Աշոցք, գետ ՀՀ Շիրակի մարզում, Ախուրյանի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի Քարախաչի լեռնանցքի մոտակայքից՝ 2350 մ բարձրությունից։ Երկարությունը 20 կմ է, ջրհավաք ավազանը՝ 197 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում կիրճանման է, տեղտեղ՝ ճահճապատ, ստորինում առաջացնում է բազմաթիվ գալարներ։ Սնումը հիմնականում ստորերկրյա 85% և հալոցքային (14%) է, վարարումը՝ մայիս-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 4,1 մ³/վ է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․ Մ․ Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան, Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 142 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։