Սանահինի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանահինի կամուրջ
Երկիր Հայաստան[1]
ՏեղանքԱլավերդի
ՆշանակությունՆախատեսված է հետիոտնի համար
ՏեսակՄիաթռիչք
Նյութբազալտ
Հատում էԴեբետ գետ
ՃանապարհՀաղպատի և Սանահինի վանքեր
Կառուցվել է12-րդ դար
ԿառուցողՎանենի թագուհի
Երկարություն18,6 մ
Լայնություն3,3 մ
Հենասյուներ2
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
Քարտեզ
Քարտեզ

Սանահինի կամուրջ, պատմամշակութային հուշարձան Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ինժեներական կառույցներից է։ Իրար է միացնում Դեբեդ գետի երկու ափերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը կառուցել է 12-րդ դարի վերջին Իվանե և Զաքարե Զաքարյանների քրոջ՝ Վանենի թագուհու կողմից՝ ի հիշատակ իր ամուսին Աբաս Բագրատունու։

1795 թվականին Աղա Մահմեդ խանի հրոսակները ոչնչացրել են կամրջի արձանագիր խաչքարի այն մասը, որի վրա գրված էր կառուցման թվականը[2]։

Նորոգվել է մի քանի անգամ։ 1888 թվականին Թիֆլիսի Նորաշեն Ս. Աստվածածին եկեղեցու քահանա սանահինցի Երվանդենց Թադևոսի միջոցներով ամրացվել են կամրջի ձախակողմյան պատերի խախտված հիմքերը[3]։ 1928-1929 թվականներին Ալեքսանդր Թամանյանի ղեկավարությամբ մասնակիորեն ամրացվել են ձախափնյա խելի հիմքերը։ 1939-1940, 1976-1977 թվականներին իրականացվել են ճակատային երեսապատերի վերաշարման աշխատանքներ[4]։

Ճարտարապետական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

18,6 մ երկարություն ունեցող միաթռիչք, կամարակապ կամրջի աջակողմյան խելը բարձրադիր ժայռի վրա է, իսկ ձախակողմյանը՝ գետի ցածրադիր ափին, որի հետևանքով կամրջի այս կեսը զգալի վերելք ունի դեպի կենտրոն, իսկ մյուս կեսը հարթ է։ Կամրջի քարաշեն պատնեշի վրա կան առյուծների բարձրաքանդակներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Հայրենիքի ձայն, 1965, թիվ 1։
  3. Վ.Հարությունյան, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Երևան 1960։
  4. Գ.Շախկյան, Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան 1986։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 175