ՄԻԳ Հեռուստաընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ՄԻԳ Հեռուստաընկերություն, Վանաձորի ոչ պետական հեռուստառադիոընկերություն։ Հիմնվել է 1991 թվականի մարտի 8-ին։ Եթեր է հեռարձակվում Վանաձորում և Լոռու մարզի որոշակի հատվածում. հեռուստատեսություն - 32-րդ դեցիմետրային ալիք, ռադիո - 103.8 ՄՀց։ Ընկերության սեփականատերն է Սամվել Հարությունյանը։

Հեռուստառադիոալիքը ներկայացնում է լրատվական, հասարակական, քաղաքական, կրոնական, երաժշտական, և ժամանցային բնույթի հաղորդումներ։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 150.000 է[փա՞ստ]։

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]