Անկյուն+3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անկյուն գումարած 3ից)
Jump to navigation Jump to search
Անկյուն+3
Երկիր {{{2}}} Հայաստան, Ալավերդի
Հեռարձակման գոտի Լոռու մարզ
Հեռարձակման լեզու հայերեն
Հեռարձակման սկսման թվական 1999
Հիմնադիր Սոս Սիրադեղյան
Վեբ-կայք http://www.ankyun3.am/

Անկյուն գումարած 3, հեռուսատընկերություն Ալավերդի քաղաքում, հիմնադրվել է 1999 թվականին Հրաչյա Պապինյանի և Սոս Սիրադեղյանի կողմից Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Եթեր է հեռարձակվում 1999 թվականի հունվարի 7-ից։ Հեռարձակվում է 37 –րդ դեցիմետրային տիրույթում Ալավերդի քաղաքում և հարակից տասը բնակավայրերում (Ախթալա, Շամլուղ, Մադան, Նեղոց, Հաղպատ, Սանահին, Ակներ, Աքորի, Օձուն, Շնող, Հագվի, Ամոջ)։ Հեռուստաալիքը ներկայացնում է տեղեկատվական, քաղաքական, սոցիալական, մշակութային և ժամանցային հաղորդումներ։ Ունի ամենօրյա լրատվական թողարկում և մի քանի սեփական հաղորդումներ։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը կազմում է շուրջ 20.000 մարդ։ Ընկերությունն ունի շուրջ 15 աշխատակից։ Ընկերության գործադիր տնօրենն է Սոս Սիրադեղյանը[1]:

Հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լուրեր» (լրատվական ծրագիր)
  • «Մեր քաղաքը» (Ալավերդու և ալավերդցիների մասին հաղորդաշար)
  • «Հայացք+» (ժամանցային, ճանաչողական և տեղեկատվական հաղորդաշար)
  • «Քաղաքապետարանի ժամ» (նորություններ Ալավերդու քաղապետարանից)
  • «Մարզպետարանի ժամ» (նորություններ Լոռու մարզպետարանից)
  • «Հետադարձ հայացք» (Ալավերդու անցյալի մասին տեսաշար)
  • «Երևակ» (լրատվական-վերլուծական հաղորդաշար)
  • «Օրվա հոբելյարները» (շնորհավորանքներ օրվա հոբելյարներին)
  • «Դեպի լույս և կյանք» (եկեղեցական հաղորդում)
  • «Դեմ առ դեմ» (թոկ-շոու)
  • «Լուրերի հավելված» (gովազդային տեսանյութ)
  • «Մարզաշխարհ» (մարզական լուրեր)
  • «Հոդված 27»
  • «Ծուռ հայելի»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]