Անկյուն+3
| Անկյուն+3 | |
|---|---|
| 🌐 | ankyun3news.com |
| Հիմնադիր | Սոս Սիրադեղյան, Հրաչյա Պապինյան |
| Երկիր | |
| Հեռարձակման գոտի | Լոռու մարզ |
| Հեռարձակման լեզու | հայերեն |
| Հեռարձակման սկսման թվական | 1999 |
| Հիմնադիր | Սոս Սիրադեղյան, Հրաչյա Պապինյան |
| Սեփականատեր | Վալերի Մեջլումյան |
Անկյուն գումարած 3, հեռուսատընկերություն Ալավերդի քաղաքում, հիմնադրվել է 1998 թվականին Հրաչյա Պապինյանի և Սոս Սիրադեղյանի կողմից Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Եթեր է հեռարձակվում 1999 թվականի հունվարի 7-ից։ Հեռարձակվել է 37-րդ դեցիմետրային տիրույթում Ալավերդի քաղաքում և հարակից տասը բնակավայրերում (Ախթալա, Շամլուղ, Մադան, Նեղոց, Հաղպատ, Սանահին, Ակներ, Աքորի, Օձուն, Շնող, Հագվի, Ամոջ)։
2007 թվականի դեկտեմբերի դրությամբ հեռուստաընկերության 50%-ի բաժնետերը «Վալլեքս գրուպ»-ի նախագահ Վալերի Մեջլումյանն էր[1]։
2020 թվականից հեռարձակվում է առցանց։ Հեռուստաընկերությունը ներկայացնում է տեղեկատվական, քաղաքական, սոցիալական, մշակութային և այլ հաղորդումներ։ Ունի ամենօրյա լրատվական թողարկում։ Արտադրում և առցանց հեռարձակում է նաև «Բաց քննարկում» թոք շոուն, փոդ քաստ, «Վահագնի հետ», «Ռադիոլուր», «Իմ Լոռի», «Ալավերդին փաստերով» և այլ հաղորդումները։ 2025 թվականի փետրվարի դրությամբ յութուբյան բաժանորդների թիվը գերազանցում է 90․000-ը։
Ընկերությունն ունի շուրջ 10 աշխատակից։ Երկար տարիներ ընկերության գործադիր տնօրենն է եղել Սոս Սիրադեղյանը[2], 2021 թվականից Հրաչյա Պապինյանը։ Անկյուն գումարած 3-ը էջեր ունի սոցիալական ցանցերում՝ յութուբ, ֆեյսբուք, տիկտոկ, ինստագրամ։
Հաղորդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լուրեր» (լրատվական ծրագիր)
- «Մեր քաղաքը» (Ալավերդու և ալավերդցիների մասին հաղորդաշար)
- «Հայացք+» (ժամանցային, ճանաչողական և տեղեկատվական հաղորդաշար)
- «Քաղաքապետարանի ժամ» (նորություններ Ալավերդու քաղապետարանից)
- «Մարզպետարանի ժամ» (նորություններ Լոռու մարզպետարանից)
- «Հետադարձ հայացք» (Ալավերդու անցյալի մասին տեսաշար)
- «Երևակ» (լրատվական-վերլուծական հաղորդաշար)
- «Օրվա հոբելյարները» (շնորհավորանքներ օրվա հոբելյարներին)
- «Դեպի լույս և կյանք» (եկեղեցական հաղորդում)
- «Դեմ առ դեմ» (թոք-շոու)
- «Լուրերի հավելված» (գովազդային տեսանյութ)
- «Մարզաշխարհ» (մարզական լուրեր)
- «Հոդված 27»
- «Ծուռ հայելի»