Հրաչյա Պապինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչյա Պապինյան
Ծնվել է հունվարի 27, 1961({{padleft:1961|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:27|2|0}}) (56 տարեկան)
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Հրաչյա Պապինյան (27 հունվարի, 1961), լրագրող, ռեժիսոր, «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականին, Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Հագվի գյուղում։ 1983 թվականից Թումանյանի շրջանային մշակույթի տանն աշխատել է մեթոդիստ, 1988 թվականից տնօրեն։ 1993 թվականին ընտրվել է Թումանյանի շրջանային խորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ և աշխատել մինչև գործկոմների լուծարումը։ 1997-2003 թվականը աշխատել է որպես Ալավերդու մշակույթի կենտրոնի տնօրեն և 1992 թվականից մինչև օրս կարճատև դադարով հանդիսանում է Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝։ 1999 թվականին գործընկերոջ հետ հիմնադրել է Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը և նույն թվականինց զբաղվել է հեռուստալրագրությամբ։ 2000 թվականից համագործակցել է «Ինտերնյուս հայաստան» կազմակերպության ծրագրերի հետ և ռեպորտաժներ պատրաստել «Ստորակետ», «Դիտակետ», «Խաչմերուկ» ծրագրերի համար, որոնք հեռարձակվել են Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և ԱՊՀ երկրներում։ Որոշ տեսանյութեր հեռարձակվել են նաև CNN հեռուստաընկերության եթերում։ 2000 թվականից մինչև օրս Հայաստանի ազգային, այնուհետև Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն լրատվական ծրագրի Լոռու մարզ սեփական թղթակիցն է։ 2003 թվականից մինչև 2013 թվականը՝ ծրագրի փակվելը վարել է Հանրային Հեռուստաընկերության «Կարծիք» հաղորդաշարը, եղել լրագրող-սցենարիստը և ռեժիսորը։1989 թվականից անընդմեջ հանդիսանում է Թատերական Լոռի փառատոնի տնօրեն։ 2009 թվականին հեղինակել է «Պղնձե քաղաքի պատմությունը» գիրքը-ալբոմը, որը երկար տարիներ Ալավերդում իր կողմից կատարված ժողովրդագրական հետազոտությունների արդյունք է և պատմում է Ալավերդում պղնձարտադրության 240 տարվա մասին։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանի շրջանային ժողովրդական թատրոն

  • Շվարց, Գաբբե «Մոխրոտը»
  • Վասիլի Շուկշինի «Փեսաս մի բեռ ցախ գողացավ»
  • Շաքարյան «Օջախի տերը»

Ալավերդու քաղաքային թատրոն

  • Բոմարշե «Ֆիգարոյի ամուսնությունը»
  • Ֆիլիպո «Ուրվականները»
  • Կասոնա «Ծառերը կանգնած են մահանում»
  • Այվազյան «Դիպլիպիտո»
  • Անանյան «Ամոթ է, խելքի եկեք»
  • Լուի Վերնեյ «Հեղինեի առևանգումը»
  • Սարտր «Դռնփակ»
  • Ռազումովսկայա «Անհող այգի
  • Դավթյան «Ռեքվիեմ»
  • Մաքսիմով «Շտապ հարկավոր է հինգ հազար եվրո»
  • Ֆիգեյրետո «Դոն Ժուան» և այլն


Հեղինակ է բազմաթիվ տեսաֆիլմերի, որոնք պատմում են մեր մշակույթի մեծերի, աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայկական գաղթօջախների և այլնի մասին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մովսես Խորենացու մեդալ (2011)[1]
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • ՀԹԳՄ ոսկե մեդալև գերատեսչական այլ պարգևներ
  • 1987 թվականին Շուկշինի «Փեսաս մի բեռ ցախ գողացավ» ներկայացման համար արժանացել է Համամիութենական փառատոնի դափնեկրի կոչման
  • 2012 թվականին Ռազումովսկայայի «Անհող այգի» ներկայացաման բեմադրության համար Հանրապետական փառատոնի դափնեկրի կոչման և առաջին մրցանակին։ Արժանացել է նաև այլ փառատոների դափնեկրի կոչման։

Լրագրողական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հեռանե»-2003
  • «Ոսկե կարաս»-2006
  • «Ինտերնյուս Հայաստանի» կազմակերպած լրագրողական տարբեր մրցույթների հաղթող 1999-2005 թթ.
  • 2004 և 2005 թվականներին երկու տարի անըդմեջ ստացել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կազմակերպած բնապահպանական լրագրողական մրցույթների գլխավոր մրցանակները
  • 2012 թվականին տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի կապակցությամբ հայտարարված տեսաֆիլմերի մրցույթի գրան-պրի

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]