Լոռու մարզպետարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայաստանի Լոռու մարզում պետական կառավարումը իրականացվում է Հայաստանի Լոռու մարզպետի կողմից, մարզպետարանի միջոցով, իրագործում է Հայաստանի կառավարության տարածքային քաղաքականությունը և համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։
Հայաստանի Լոռու մարզպետարանի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից։ Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (6 վարչություններ, 6 բաժիններ և քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները։ Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ։
Հայաստանի Լոռու մարզպետարանի հաստիքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզպետարանն ունի 145 հաստիքներ, որոնցից՝ 128-ը քաղաքացիական ծառայողներ, 7-ը մարզպետի աշխատակազմ և 10-ը տեխնիկական աշխատողներ։ Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։
Ղեկավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզպետ՝
- Արամ Խաչատրյան
Տեղակալ՝ Գոռ Ասրյան