Չինական վիշապ
Չինական վիշապ (չին.՝ 龍龙, փինյին՝: lóng, Պալլադիի տառադարձության համակարգով՝ լուն), չինական մշակույթում Ին և Յանի բարի սկզբի (ի տարբերություն եվրոպական վիշապի) և ամբողջ չինական ազգի խորհրդանիշը: Ի պատիվ չինական վիշապի`ամեն տարի սահմանված է վիշապների նավակների փառատոնը:
Ըստ չինական հավատալիքների՝ լուն-օձը բնակվում է գետերում, լճերում և ծովերում, սակայն կարող է կատաղել և ջրից վեր խոյանալ: Նրա հետ կապված կան հստակ վերագրումներ խոնավության և պտղաբերության աստվածությունների վերաբերյալ:
Դեռևս մ.թ.ա. 6-րդ դարում դրակոնների շուրջ հետազոտություններ կատարող Վան Չունը մշակեց այն ծեսը, որ անձրևը չի կարող գալ առանց վիշապի պատկերների: Այս ամենի մասին նա գրել էր իր «Լուն Հեն» տրակտատում:
Չինական վիշապը կամ պարզապես լունը չինական ստվերային թատրոնի երկու հարյուր հազար տարատեսակ կերպարներից մեկն է, որի մասին ավանդույթները փոխանցվում են դարերով[1]:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքնապես չինական վիշապին նկարագրում են նմանության և մոտավորության միջոցով: Ըստ որի, նա ունի ուղտի գլուխ, եղջերուի պարանոց, ծածանի աչքեր, արծվի մագիլներ, վագրի ոտքեր և կովի ականջներ: Սակայն որոշ պատկերներում, հաճախ նկատվում է անհամապատասխանություններ: Վիշապների գլխին գտնվում է սոճու գագաթը, որը հնարավորություն է տալիս կենդանուն թռչել առանց թևերի: Սակայն այս նկարագրությունով պատկերները այդքան էլ տարածված չեն[2]
Ըստ Մեծ Ցզյան-Թանի՝ վիշապների չափսերը գերազանցում են 300 մետրը[2]:
Չինական վիշապների էգերը ձվադրում են, սակայն որոշ ձագեր ձվից կարող են դուրս գալ հազար տարի անց: Նրանց ձնունդը ուղեկցվում է տարերքների շրջանում անսահմանափակ ազատությամբ՝ հզոր ասուպային հոսքերով, ամպրոպով և խոշոր կարկուտներով[2]:
Չինացիները վիշապներին դասակարգում են խմբերով, որտեղ ամեն ցեղ ունի իրեն առանձնահատուկ բնութագիրը: Հայտնի են չորս տեսակի հիմնական եղբայր-վիշապներ`Աո Կուան, Աո Ցզյուն, Աո Շուն և Աո Ցին:
Վիշապների հինական ցեղատեսակներն են՝
- Տյանլուն — երկնային վիշապը, որը պաշտպանում է աստվածների ապարանքը և իրականացնում է նրանցчертоги աստվածների եւ վարում է նրանց կառքը:
- Ֆուցանլոն — Թաքնված գանձերի պահապան վիշապը, որը հսկում է ստորերկրյա գանձերը և հանածոները:
- Դիլուն — Հողեղեն թեվավոր մողես, որը ղեկավարում է ծովերը և գետերը:
- Ինլուն — Աստվածային թևավոր մողես, որից կախված է եղանակը, քամին, անձրևը և բնության տարերքները
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես կենդանիների արքա ՝ վիշապը ծառայում էր որպես կայսերական իշխանության խորհրդանիշ: Չինական լեգենդի համաձայն, Դեղին կայսրը կյանքի վերջում վերածվեց վիշապի և բարձրացավ երկինք: Իրական կայսրը պետք է ունենա վիշապաձեւ խլուրդ: Բազմաթիվ տոհմերի կայսերական գահը կոչվում էր վիշապի գահ: Ցին դինաստիայի ժամանակ չինական վիշապը զարդարում էր ազգային դրոշը: Վիշապի կերպարներով հագուստ կրելու համար մի հասարակ քաղաքացի մահապատժի էր ենթարկվել:
Բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
1980-ականների վերջին Չինաստանի Հենան նահանգի մի փոքրիկ գյուղի բնակիչները հայտնաբերեցին Զաուրոպոդի կմախքը, որը նրանք սխալմամբ համարեցին վիշապի ոսկորներ: Ավանդական բաղադրատոմսերին համապատասխան, նրանք սկսեցին եփել շոգեխաշած մնացորդներից ջղաձգությունից և գլխապտույտով տառապող երեխաների համար, ինչպես նաև աղալ ոսկորները փոշու մեջ և կիրառել վերքերի և կոտրվածքների համար: Նրանց խոսքով, դա իսկապես օգնեց, և տեղական շուկայում ակտիվ առևտուր կար. «Վիշապի ոսկորները» վաճառվում էին կշռով մեկ կիլոգրամը 4 յուան (մոտ 350 դրամ): Սակայն, երբ այդ մասին իմացավ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Ողնաշարավոր պալեոնտոլոգիայի և հնէաբանաբանության ինստիտուտի պրոֆեսոր Դոնգ ՉԺիմինը, սկանդալ սկսվեց: Գյուղացիները, ովքեր հասկացան, որ ուտում են 85-100 միլիոն տարի առաջ ապրած մի կենդանի, վախեցան և կմախքի մնացորդները հանձնեցին գիտնականներին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Принцесса и дракон» — журнал «Вокруг Света», № 10 (2745), октябрь 2002
- ↑ 2,0 2,1 2,2 Конвэй Динна Дж. Танцы с драконами. Мифы и легенды / Пер. англ. Л. А. Игоревского. — М.: ЗАО Центрполиграф, 2008, с. 21-40.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hayes, L. Newton; Sec, Fong F. The Chinese Dragon. Kessinger Publishing, 2003.
- Bates, Roy. Chinese Dragons. Oxford University Press, 2002.
- Ступникова В. В. Дракон в зеркале чэнъюев. Обзор чэнъюев с образом дракона: таблица // Человек и культура Востока: Исследования и переводы – 2012 / Сост. и отв. ред. В. Б. Виногродская. М.: ИДВ РАН, 2014. С. 321—329; 330—352. — ISBN 978-5-8381-0275-1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիշապների հոդվածներ Archived 2013-01-02 at the Wayback Machine., Թայվանի բյուրեղապակյա վիշապ, cdot.org
- Վիշապները Հին Չինաստանում, Չինաստանի գեղեցկությունը, chinapage.com
- Արևելյան Չինաստանի հավատալիքներ, վիշապների կրկես, blackdrago.com
- 龙生九子 Archived 2013-05-26 at the Wayback Machine., վիշապների ինը աշակերտները (չին.), jsdj.com
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չինական վիշապ կատեգորիայում։ |