Վան Չուն, հին չինացի մատերիալիստ, փիլիսոփա և աթեիստ։ Պահպանվել է նրա «Քննադատական կշռադատություններ» երկը։ Ողջ գոյություն ունեցողը, ըստ Վան Չունի, կազմված է նյութական սուբստանցից՝ «նախնական եթերից» (յուան ցի), իսկ իրերի, ինչպես նաև մարդկանց միջև տարբերություններր ծագում են դրա խտության տարբեր աստիճաններից։ Վան Չունը պայքարել է աստվածաբանական աշխարհընկալման դեմ, մերժել երկնային տիրակալի և հոգիների գոյությունը, զարգացրել հին դաոսականների դրույթը այն մասին, որ երկնքի ուղին (դաո) նպատակ չունի, այն ինքնակա է։ Սոցիալ-քաղաքական հարցերում Վան Չուն ճակատագրապաշտ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։